Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։
ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։
Քոչարյանի զոհերը
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Գրառման համաձայն, հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։
Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները։
Նշենք, որ երեկ Մոսկվայում ավելի քան 10 ժամ տևած բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հնչեցրել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, համաձայն որի Արցախի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հայտարարվում է հումանիտար հրադադար:
Сообщение Թարմացում .Րոպեներ առաջ Շուշան Ստեփանյանը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն