>

Ձկները կարողանում են հասկանալ մարդկանց, կարեկցել նրանց, ինչի արդյունքում հաճախ է տպավորություն ստեղծվում, թե երկար ժամանակ ճանաչում եք նրանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին պատկերում են երկու ձկներով, որոնք տարբեր ուղղությաններով են լողում: Դա խորհրդանշում է Ձկների բնավորության երկակիությունը. նրանք մի ոտքով երկնքում են, մյուսով կանգնած են երկրի վրա:


Ուշադիր եղեք Ձկների զգուշացումներին և խորհուրդներին, քանի որ նրանց ինտուիցիան լավ է զարգացած: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ հարաբերությունները լիովին կտարբերվեն նախորդներից: Ձկներն այնքան զգայուն են, որ իրականությունը կարող է սարսափեցնող և դաժան թվալ:







Քոչարյանի զոհերը

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ներկայությամբ հաճախ կարող է զգացողություն առաջանալ, թե նրանք բացակայում են՝ թափառելով իրենց մտքերում: Միևնույն ժամանակ՝ Ձկների սերը կարող է լարված լինել, եթե նրանք շատ են կապվում ձեզ հետ, կարող են իդեալականացնել ձեզ: Նրանք կարող են նաև կորել իրենց սիրո մեջ, քանի որ սովոր են նվիրել՝ մոռանալով սեր ստանալու և իրենց վրա կենտրոնանալու մասին:

Ձկները չափազանց զգայուն են, զգում են ուրախությունն ու տխրությունը, ինչը հաճախ է նրանց ցավ պատճառում: Բայց Ձկները կարողանում են տառապանքը ստեղծագործության վերածել, այն օգտագործել դրանից ազատվելու համար:


Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բաց և բարի սիրտ ունեն, գրեթե վայրկենական մոռանում են վիրավորանքն ու ցավը: Կարեկցող են, իրավիճակն այլ կողմից են դիտարկում: Կարողանում են բնազդաբար զգալ մարդկանց զգացմունքները: Կայուն են, մարտական հոգի ունեն, կարողանում են ուղիներ գտնել՝ խոչընդոտներից խուսափելու համար: Եթե Ձկները զգան, որ օգտագործում եք իրենց զգացմունքայնությունը, կարող են դադարել վստահել ձեզ և չցանկանալ շարունակել հարաբերությունները:


Որպես կանոն՝ Ձկներն ինտրավերտ են, սիրում են միայնակ ժամանակ անցկացնել: Ներդաշնակության համար Ձկներին նպատակ է հարկավոր: Ձկները զգացմունքային են, ինչը նշանակում է, որ կարիք ունեն զուգընկերոջ, ով նաև իրենց լավագույն ընկերը կլինի: Ցանկանում են խորը զգացմունքային կապ հաստատել սիրելիի հետ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->