>

Այսօր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:




Քոչարյանի զոհերը

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ այժմ աշխատանքներ են տարվում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը կներկայացվեն ավելի մանրամասն տվյալներ:




«Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում», — նշել է Բեգլարյանը։



Сообщение Ադրբեջանցի դիվերսանտները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն. ՄԻՊ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->