>

Ուդմուրտիայում երկու ամսական աղջնակը կոֆեինի թունավորումից մահացել է։


Աղջնակը մահացել է լուծվող սուրճի երեք գդալ ուտելուց հետո, որով նրան երեք տարեկան քույրն է կերակրել, հաղորդում է Life-ը։







Քոչարյանի զոհերը

Միջադեպը տեղի է ունեցել, երբ մայրը բանջարանոց է դուրս եկել՝ երկու աղջնակներին տանը միայնակ թողնելով։


Նա ավագ դստերն ասել է, որ եթե փոքրիկը լաց լինի, անպայման իրեն պետք է կանչի։ Սակայն երբ փոքրիկը սկսել է լաց լինել, քույրը որոշել է հանգստացնել նրան։

Նա երեխայի բերանը թխվածքաբլիթ է դրել և երեք գդալ լուծվող սուրճ լցրել։ Աղջնակը միանգամից մահացել է։


Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->