>

Չգիտեմ, երևի ներքին համոզմունք ունեմ, որ դու կգաս… Հավատում եմ, որ մայրիկիդ տված համբույրը, վերջինը չի լինի…


Երևի դեռ տեղյակ չես, բայց այստեղ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ամենուր, ամեն տարածաշրջանի վահանակներին , քո ՀԵՐՈՍԱԿԱՆ քայլի լուսանկարն է։ Ես տխուր աչքերս չեմ թաքցնում, սակայն լուսանկարդ տեսնելիս , ժպտում եմ… Հպարտանում եմ, որ գիտեմ , բանակի ամրությունը՝ դու ես… Որ բանակը քեզնով է սկսվում… Որ այսօր, ես էլ հենված եմ ամուր ուսերիդ: Չգիտեմ, երևի ներքին համոզմունք ունեմ, որ դու կգաս:







Քոչարյանի զոհերը

Հավատում եմ, որ մայրիկիդ տված համբույրը, վերջինը չի լինի… Հավատում եմ, որ հայրիկիդ ոգին չես կո տրի… Ինձ էլ չկո տրես , ես էլ քեզ հարազատ ինչ-որ մեկն եմ։ Չեմ ցանկանում հակառակը մտածել, այլ ուզում եմ հավատալ, որ տանդ դուռը, ինքդ ես բաց անելու…


Հավատում եմ, որ բակում կանգնելու ու բարձր ձայնով ՀԵՐՈՍ ծնած ՄԱՅՐԻԿԻԴ ես կանչելու… Ե՛ս այդպես եմ ուզում, գիտե՛մ, դու էլ։ Հիմա… Հիմա ուզում եմ արագ տուն զանգես, ուզում եմ մի րոպե չանցած, իմանամ, որ քեզանից մի բարի լուր ունեն ծնողներդ։ Կանե՞ս չէ ասածս։ Խնդրում եմ… Շա՜տ եմ խնդրում, կզանգես չէ՞… Քեզ սպասողներին հավերժ կարոտ չես թողնի չէ՞… Վստա՛հ և համոզվա՛ծ եմ, որ գալու ես…

Դու ծնողներիդ մոտ էլ վերադառնաս, ինձ հերիք կլինի։ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ խոստանում եմ՝ վերադարձիդ , հաղթանակդ շնորհավորելու, ձեր տուն եմ գալու: Հ.Գ. Թող ԶԻՆՎՈՐԻ քաղցր ձայնը, վերջապես ծնողների ականջին հասնի։ Դու ես խաղաղություն տվողը ,ՏԵ՛ր իմ երկնային, օգնիր Զինվորին։ Հեղինակ՝ Նաիրա Շաղոյան։


Сообщение Հավատում եմ, որ մայրիկիդ տված համբույրը, վերջինը չի լինի… Այս տողերը անհնար է կարդալ առանց առցունքների появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->