>

1. «Դասերը կձանձրեցնի միտքդ, կբթացնի այն, կոչնչացնի մտքի իրական ստեղծագործական ներուժը»:

2. -Որքա՞ն է տիեզերքի մեծությունը: -Անծայրածիր: -Որտեղի՞ց գիտես: -Գիտեմ, քանի որ բոլոոր տվյալները վկայում են, որ այն անծայրածիր է: -Բայց դա դեռ չի ապացուցվել: -Ո՛չ: -Դու ինքդ դա չես տեսել: -Ո՛չ: -Ուրեմն ինչո՞ւ ես վստահ դրանում: -Վստահ չեմ, ուղղակի հավատում եմ դրան: -Կարծում եմ, այդպես է նաև սիրո պարագայում:

3. «Պատկերացրու հանկարծ իմանաս, թե բոլոր մարդիկ, վայրերն ու պահերը, որոնք քեզ համար կարևոր ու թանկ են եղել ոչ թե անհետացել, մահացել, այլ ավելի վատ` երբեք էլ գոյություն չեն ունեցել: Ի՜նչ դժոխալի կլիներ»:




Քոչարյանի զոհերը

4. «Ի՞նչ է իրականում տրամաբանությունը: Ո՞վ է որոշում, թե որն է բանականը: Իմ փնտրտուքները ինձ հասցրեցին ֆիզիկայի, մաթեմատիկայի, պատրանքների աշխարհներ ու հետ վերադարձրեցին և ես իմ կարիերայի ամենակարևոր հայտնագործությունն արեցի. տրամաբանությունն ու բանականությունը միայն առեղծվածային սիրո հավասարման մեջ կարելի է գտնել»:




5. «Լավ է գեղեցիկ միտք ունենալը, սակայն ավելի մեծ նվեր է գեղեցիկ սիրտ բացահայտելը»: 6. «Մրցակցային վարքագծի մեջ միշտ էլ ինչ-որ մեկը պարտվում է»:

7. «Ոչինչ երբեք հաստատ չէ, սա միակ հաստատ բանն է, որ գիտեմ»: 8. «Ես պետք է հավատամ, որ ինչ-որ արտասովոր բան կարող է պատահել»:


9. -Աստծո հետ գնա: -Մա՛րդ վերադարձիր: -Հաջողությունը խիզախներին է սիրում:

10. «Իսկական առանձնահատուկ միտք գտնել. հենց սա ինձ երբևէ կարող է տարբերակել մյուսներից, սա է միակ ճանապարհը, որ ես ինձնից ինչ-որ արժեք կներկայացնեմ»: 11. «Ուզում ես իմանալ, թե ինչն է իրականը: Սա…(ձեռքը դնում է նրա սրտին իսկ նրա ձեռքն իր դեմքին), սա է իրականը»:

12. «Դա «կյանք» է կոչվում: Գործողությունները առկա են, ուղղակի իմաստ հաղորդիր դրանց»: 13. «Ի՞նչ է աշխատանքն առանց նորարարության»:


14. «Ես չեմ հավատում հաջողությանը, սակայն հավատում եմ իրերին արժեք տալու մեր կարողությանը»: 15. «Դու չես կարող բանաձև հորինել, որը կփոխի աշխարհի քո ընկալումն ու ապրելակերպը»:

16. «Միակ բանը, որ ավելի մեծ է մտքի ուժից, սրտի քաջությունն է»: 17. -Կարծես թե վերջապես հաղթեցիր: -Ո՛չ, նրանք սխալվում են. ոչ ոք էլ երբեք չի հաղթում:

18. «Ես սովորել եմ արհամարհել դրանք, ու կարծես թե նրանք սկսում են հեռու մնալ ինձնից: Հենց այդպես է մեր բոլոր երազների ու մղձավանջների պարագայում: Մենք պետք է շարունակենք «կերակրել» դրանց, որպեսզի դրանք  կենդանի մնան»:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->