>

Մարմնագույն կոշիկները հիանալի են նայվում ցանկացած հագուստի հետ և տեսողականորեն երկարացնում են ոտքը: Ցանկացած կնոջ զգեստապահարանում պարտադիր պետք է լինի մի քանի սպիտակ վերնաշապիկ: Փարթամ կառուցվածք` գեղեցիկ կուրծք, լայն կոնքեր և նեղ գոտկատեղ ունեցող կանանց խորհուրդ է տրվում կրել ընդգծված գոտկատեղով վերնաշապիկներ:

Կնոջ զգեստապահարանում պետք է լինի հագուստ «իր համար», որը նախատեսված է բացառապես սեփական հարմարավետության, ընկերուհիների հետ հանդիպման համար: Դա կարող է լինել բազմաշերտ հագուստ, առանց գոտկատեղի վրա շեշտի, հանգիստ պաստելային գույների: Չի կարելի ունենալ միայն մեկ ձևվածքի կամ գույնի հագուստ պարունակող զգեստապահարան. դա առնվազն ձանձրալի է: Իսկական կնոջ զգեստապահարանը պետք է ընդգրկի անհնարին բազմազանության գույներ, կոշիկ, հագուստ, աքսեսուարներ:




Քոչարյանի զոհերը

Մուգ գույնի միագույն կոստյումը պահանջում է վառ աքսեսուարներ` կոշիկ, պայուսակ, բրոշ, վզկապ: Վառ դիմահարդարումն անպայման է: Կնոջ զգեստապահարանում պարտադիր պետք է լինեն բարձրակրունկ կոշիկներ: Դրանք կնոջը որոշակի անկայություն են հաղորդում, իսկ երբ կինն անկայուն է լինում, անպայման հայտնվում է նրան պաշտպանել ցանկացող տղամարդ:




Եթե ցանկանում եք կոկետ և գրավիչ քայլվածք ունենալ, կրեք ծնկից ներքև կիսաշրջազգեստ, որը մի-փոքր կխանգարի քայլել: Նման կիսաշրջազգեստով «Մոնրոյի քայլվածքն» ապահովված է: Վերարկուն միշտ չէ, որ պետք է կիպ լինի: Այն արտահագուստ է, ուստի կարող է լայն լինել:

Եթե լայն կոնքեր ունեք, դա դեռ առիթ չէ կիսաշրջազգեստներից հրաժարվելու համար, պարզապես ընտրեք ծնկից մի-փոքր ներքև տարբերակներ: Նույնը վերաբերում է զգեստներին: Հագուստի մեջ պարզությունը պետք է գրագետ լինի: Լավագույն տարբերակը` պարզ ոճային զգեստ, լաքապատ կոշիկներ և ադամանդե վզնոց:


Փոքրամարմին կանանց խորհուրդ եմ տալիս բացել պարանոցը: Մի կոճկեք վերնաշապիկը մինչև վերջ, ցուցադրեք դեկոլտեի հատվածն ու պարանոցը: Խոշորամարմին կանանց խորհուրդ եմ տալիս խուսափել մեծ պայուսակներից: Դրանք տեսողականորեն ավելի են մեծացնում ձեր չափսերը:

Մազերի գույնզգույն երանգները ոչ նորաձև են, ոչ էլ գեղեցիկ: Հիշեք, որ մազերի հավասարաչափ գունավորումն այն է, ինչին պետք է միշտ ձգտել: Մի հավատացեք մատնահարդարներին. այն, ինչ նրանք եղունգների դիզայն են անվանում, անճաշակություն է:

Պետք չի գումար ծախսել նախշերով, փայլերով և ժանյակներով ջինսե տաբատների վրա. սահմանափակվեք հարթ մոդելներով: Ջինսե տաբատը պետք է գեղեցկացնի կառուցվածքը. տաբատ ընտրելիս համոզվեք` արդյո՞ք այն ձեզ վրա լավ է նստում, թե ոչ:


Միևնույն կերպարում մի օգտագործեք ծաղկային նախշեր հագուստի մի քանի պարագաներում: Երեկոյան կերպարի համար կա կանոն. պիտի փայլի մի բան` կամ զգեստը, կամ աքսեսուարը:

Եթե շատ եք սիրում կիսաթափանցիկ բլուզներ, ապա ձեզ անհրաժեշտ է ժակետ, որն ինչ-որ չափով կծածկի ձեր մարմինը: Ցածր գոտկատեղով ջինսերը տեսողականորեն կարճեցնում են ոտքերը: Դրանք չեն կարող կրել լայն ազդրերով աղջիկները:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->