>

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

ՄԻ ԱՐԵՔ, ՄԻ ԱՐԵՔ, ՄԻ ԱՐԵՔ
Տարածեք, որքան հնարավոր է շատ․ արդեն ճար չկա։

Արդեն մեկ տասնյակից ավել հաղորդագրություններով իմ լավ հայրենակիցներ, այդ թվում անչափ սիրելի ընկերներ, իբրև թե հասկանալու, ինձ օգնելու կամ պրիվատ մտահոգվելու համար ուղարկում են ադրբեջանական ագիտպրոպի տեսանյութեր՝ Թալիշ, Ջաբրայիլ, Ֆիզուլի․․․




Քոչարյանի զոհերը

Ու հասկանում ես, որ արդեն թշնամին ինձ է հասել իմ ընկերների, հայրենակիցների միջոցով, իսկ նրանցից ոմանց հոգում էլ արդեն կասկլածներ, վախ ներդրել՝ կարո՞ղ է նրանք են ճիշտ ասում, իսկ մեր բանակի հաղոդածը սխալ է, թաքցնում են․․․․․




Հասկանո՞ւմ եք, որ սա արդեն նշանակում է՝ թշնամին մուտք է գործել ձեր մեջ․․․․ Մի թողեք, մի արեք,
Հենց դրա համար էլ բավական խորամանկորեն արել են՝ մեկ այլ տարեթվով վիդենոերը նոր են ներբեռնել, մերթ շաբաթներ առաջվա ներխուժման կադրեր դրել, մինչդեռ այսօր այդ տարածքներից դուրս ցշպրտված են, մերթ այլ ավերակ գյուղերի մոտ նկարահանել․․․․ Ամեն ինչ արել են, որ Ալիևի հետևը փրկեն, իսկ դուք հավատում եք․․․․

Ճախատի, առաջնագծի որոշ հատվածների անկայունության ու մարտավարական առումով «փխրունության մասին» արդեն այսօր ստատուս եմ գրել։
Հիմա որպեսզի հասկանաք, թե ինֆորմացիոն պատերազմում ինչ են անում, մի հնարք բացեմ հգենց երեկվա իմ արածի վրա։
1․ Փնտրում ես, թե որտեղ են ադրբեջանցիները շատ հավաքվում։ Օրինակ, Ռուսաստանի հայտի փորձագետներից Կորոտչենկոյի պատի տակ, հարյուրներով, որովհետև հստակ սպասարկում է Ալիևի շահերը, բնականաբար նաև վճարվում։


2․ Թիրապավորում ես հերթական ստատուսը, օրինակ, որ Կորոտչենկոն ավետում է, թե Իլհամ Ալիևը ազատագրել է Հադրութը։
3․ Գտնում ես լավ պատրաստված ու հնարավորինս ահոմզիչ, հակառակը փաստող նյութ․ օրինակ, այդ պահին՝ Worgonzon-ի թարմ նյութը Հադրութի բոյերի մասին, որը ուներ մի քանի ուղղությամբ պրովոկացիա անելու ներուժ՝ թուրքական սպեցնազ, Հադրութը հայերի վերահսկողության տակ է, Հադրութում հայերը ադրբեջանաթուրքական սպեցնազին կոտորում են։ Երեքն էլ հոգեբանորեն ընկճում է։ Լինքը ճպցնում ես քննարկման տակ մասնակցող բոլոր ադրբեջանցիների պատերին։

4․ պատկերն ամբողջացնելու համար շարունակում ես տրվող հակադարձումներում /իբր հայերին ծախված աղբյուր է/ որոշ տեղերում պատասպանել, որ այնտեղ հարազատներ ունես, ում հետ խոսել ես՝ փեսա, զարմիկ /հանուն արդարության չեմ խաբել, իսկապես դա այդպես էր/։

Երկրորդ ալիքն ես քշում վրաները։
5․ Շարունակում ես գրոհը նոր ստացվող տեղեկություններով։ КП թարմ նյութ տեղադրեց, որտեղ մեկ այլ ռուս լրագրող հավաստում էր, որ քաղաքը գտնվում է հայերի վերահսկողության տակ։ Այդ նյութը նորից ճպցնելով տեղադրում ես այդ քննարկմանը մասնակցող բոլոր ազիկների հետ բանավեճային հարթակներում։
3,4,5 կետերին զուգընթաց նույնը անում ես Կորոտչենկոյի հաջորդ ստատուսում, արդեն՝ այհլ թեմայով, որը կրկին նվիրված է ադրբեջանցիների «հաջողություններին», ու նկարագրվածը կրկնում այդտեղ։


Վերջում այնքան են հոգնում, հյուծվում, ընկճվում, որ ոմանք սկսում են աղաչել, որ հեռանաս․․․ Ի դեպ, պարտադիր չէ, բոլորին պատասխանելը, եթե անգամ հայհոյույմ են, անիծում են, վիրավորում են, կամ վերջին քայլ քո մահացած եղցբայրներից մեկի կադրեր կամ լուսանկար դնում․․․ Ուղղակի մի կողմ ես դնում զգացմունքներդ, ասում, որ նման բաները քո վրա չեն ազդում, սառնասիրտ ես ու տրորելով անցնում
Խոշոր հաշվով ինչ է նտեղի ունենում․ ինչպես մարտի դաշտում, պայթեցնում ես ականը, քեզանից հետո սկսում են քննարկել, թե դա ինչ էր, ով էր, ճիշտ էր, թե ոչ, ու դու առաջ գնալով պայթեցնում ես երկրորդը, երրրոդը։

Ինչպես ընկերներից մեկին գրեցի, հիմա ինձ ուղարկում եք թուրք պրոֆեսիոնալների կողմից 2-3 օր առաջ պայթեցված ականների քննարկումները, իսկ ես ոչ միայն ժ-ամանակ չունեմ դրանք քննարկելու, այլ դա իմաստ չունի ու վտանգավոր է․ ես ուղարկված նյւութերից որոշները /օրինակ, Ադրբեջանի հաջողությունները մատնանշող քարտեզը/ ուղիղ երկու-երեք օր առաջ եմ տեսել, անելիքս արել այդ քննարկման հարթակում։

Սիրելիներս, շատ բարդ պահ է․ պարտության մատնված, լուրջ արդյունքներ չարձանագրած թշնամին թե լուրեր է հորինում, թե փորձում հոգեբանորեն ազդել քո ներաշխարհի վրա, թե նաև ինֆորմացիոն քաոս ստեղծել։ Մի մտածեք, թե սոցիալական ցանցում տնեցիներով նստած զրուցում ենք․․․ Պատերազմը նաև այստեղ է ընթանում, որովհետև այստեղ թիկունքն է նստած ու դա թշնամինյ գիտի․․․․
Մի արեք, մի խոսքով․ մենք իրավունք չունենք մեկ միլիմետր անգամ կամ մեկ մազաչափ թուլացնել մեր հաղթական բանակի ու զինվորի թիկունքը։

Сообщение ՄԻ ԱՐԵՔ, ՄԻ ԱՐԵՔ, ՄԻ ԱՐԵՔ Տարածեք, որքան հնարավոր է շատ․ արդեն ճար չկա. Ստյապա Սաֆարյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->