>

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բաց նամակով դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին։ «ԱՀԿ գլխամասային գրասենյակ(World Health Organization (WHO), Ժնև Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Պարոն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին Հարգելի պարոն Հեբրեյեսուս, Ձեզ եմ գրում՝ արտահայտելու իմ մեծ մտահոգությունը՝ պայմանավորված Արցախի

Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությամբ: Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, երբ միջազգային հանրությունը կենտրոնացնում է իր ջանքերը՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար, և երբ բոլոր ղեկավարները, ներառյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կոչ են անում համաշխարհային հրադադարի, Ադրբեջանի զինված ուժերը, ձեռնարկեցին լայնածավալ օդային, հրթիռային և ցամաքային գրոհներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝




Քոչարյանի զոհերը

թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքներն ու դպրոցները, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր և ավերածություններ քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի




կողմից սանձազերծված ռազմական հարձակումը, որն իրականացվել է անմիջականորեն Թուրքիայի և Թուրքիայի կողմից սատարվող օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ, հանգեցրել է տարածաշրջանում հակամարտության ամենաուժեղ և կործանարար սրմանը 1990-ականներից ի վեր: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը գնալով ավելի շատ ավերածություններ է առաջացնում, զուգորդվելով COVID-19-ի համավարակի տարածումով: Չնայած, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մարդասիրական և բնապահպանական օբյեկտների անընդհատ ռմբակոծությանը, մեր բժշկական անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ պայքարելով վիրավորների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական ուժերի կանխամտածված և դիտավորյալ

հարձակումների արդյունքում ծանր վիրավորված օտարերկրյա լրագրողների կյանքի ու առողջության համար: Ցավոք, իրենց ծառայությունը կատարելիս մահացու վիրավորվեցին նաև մի շարք բուժաշխատողներ: Հոկտեմբերի 11-ին, երբ հայտարարված է հրադադար, նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան։ Հարգելի գլխավոր տնօրեն, Ներկայումս մենք ականատես ենք մարդասիրական աղետի Արցախի Հանրապետությունում, երբ քաղաքացիական խաղաղ բնակչությունը զրկված է հիմնական բժշկական ծառայություններից և սարսափում է ռմբակոծություններից ու հրթիռային հարվածներից: Ողջ խաղաղ բնակչությունը՝ ներառյալ երեխաներն ու տարեցները, իրենց կյանքն ու առողջությունը կորցնելու մշտական ​​վտանգի տակ են: Մենք հորդորում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը


հանդիսանում է COVID-19 համավարակի դեմ պայքարի աշխատանքները համակարգող առաջատար կազմակերպությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19- ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար: Եթե ​​Ադրբեջանի կողմից այս զանգվածային ռազմական ագրեսիան շարունակի թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները, ապա համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին: Արսեն Թորոսյան ՀՀ առողջապահության նախարար»,-նշել է նա։

The Minister of Health Arsen Torosyan addressed an open letter to the Director General of the World Health Organization Tedros Adhanom Hebreuses. “World Health Organization (WHO) Headquarters, Director General of the World Health Organization Mr. Tedros Adhanom Hebreyesus Dear Mr. Hebreuses, I am writing to you to express my deep concern over Azerbaijan’s military aggression against the Artsakh Republic (Nagorno Karabakh). The whole world is fighting the COVID-19 epidemic as the int

ernational community focuses its efforts on mitigating the socio-economic consequences of the epidemic, as all leaders, including the UN Secretary-General, call for a global ceasefire, and the Azerbaijani Armed Forces take large-scale action. Air, missile and ground attacks along the line of contact between Nagorno-Karabakh and Azerbaijan, targeting civilian settlements, infrastructure and schools, including in the capital Stepanakert, resulting in numerous casualties and destruction among the civilian population. Against the background of the current health crisis, which severely hinders the national, regional, global respon


se efforts to coronavirus disease, contributes to the spread of the virus. The military offensive launched by Azerbaijan against the civilian population of Nagorno-Karabakh, carried out directly with the involvement of Turkish-backed foreign terrorist fighters, has led to the strongest destructive escalation of the conflict in the region since the 1990s. This genocidal Turkish-Azerbaijani alliance is wreaking havoc with the spread of COVID-19. Despite the constant bombardment of civilian infrastructure, including hu

manitarian and environmental facilities, our medical staff is doing its part to fight for the lives and health of the wounded, including foreign journalists who have been severely injured in deliberate attacks by the Azerbaijani military. Unfortunately, a number of medics were also fatally injured while on duty. On October 11, when a ceasefire was declared, even then Azerbaijan targeted an ambulance transporting the wounded. Dear Director General, At present we are witnessing a humanitarian catastrophe in the Artsakh Rep

Сообщение Արսեն Թորոսյանի շատ կարևոր քայլը․ քիչ առաջ նա հայտարություն տարածեց և հայտնեց․․․ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->