>

Աշխարհահռչակ սրտաբան բժիշկ, ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան-վիրաբույժ, պրոֆեսոր Լեո Բոկերիան մասնագետ է, որի ընդունելությանը շատերն են ցանկանում արժանանալ։ Խնամյալների մասին հոգալով՝ սրտաբանը բազմակողմանիորեն հետազոտել է  մարդու օրգանիզմն ու հանգել եզրակացությունների, որոնք ցնցել են ժամանակակից սննդաբաններին։

Մեզ հավատացնում են, որ նախաճաշը սնունդ ընդունելու պարտադիր պայման է, որի շնորհիվ նյութափոխանակությունը բնականոն է ընթանում, և այն ոչ մի կերպ չի կարելի բաց թողնել։ Լեո Բոկերիան պնդում է, որ գիտի՝ ինչպես կարելի է նիհարել առանց հատուկ սննդակարգի պետք է ընդամենը հրաժարվել առավոտյան ժամերին նախաճաշելու սովորությունից։ Մինչդեռ մինչև հիմա մենք կարծում էինք՝ ավելի հեշտ է բաց թողնել ընթրիքը, քան նախաճաշը։




Քոչարյանի զոհերը

Ինչպես սնվել՝ նիհարելու համար




«Նախաճաշն ինքդ կեր դա իսկական զառանցանք է։ Խոսքը լիարժեք նախաճաշի մասին է։ Բանն այն է, որ երբ դուք արթնանում եք, ձեր օրգանիզմն անցնում է աշխատանքային վիճակի։ Նստում եք սեղանի շուրջ, մի ափսե միս ուտում, թխվածքներ, վրայից էլ մի բաժակ ինչ-որ բան խմում։ Հետո հագնվում ու շտապում եք աշխատանքի։ Ախր այդ մարդուց ի՞նչ աշխատող։ Զուտ ֆիզիոլոգիապես։

Ես վաղուց ի վեր, ինչ մեկնարկել է խորհրդային և ամերիկյան համագործակցությունը, նկատել էի, որ շատ նշանավոր վիրաբույժներն առավոտները լավագույն դեպքում 1 փոքրիկ գավաթ սուրճ էին խմում։ Այդքանը միայն։ Կեսօրին (որը նրանք «լանչ» են անվանում) ինչ-որ բրդուճ են ուտում։

Իսկ երեկոյան գալիս են տուն, կարգին ընթրում, հետո մտնում լողավազան, լողում, հետո մի բան կարդում․․․ Դրա համար զուր չի, որ ասւոմ են՝ նախաճաշդ տուր թշնամուդ, ճաշին՝ մի կտոր բան գցիր բերանդ, իսկ երեկոյան (բայց ոչ գիշերը) կարգին կերեք, հետո զբաղվեք ֆիզիկական վարժություններով։ Ըստ իս, երկրներոմ, որտեղ մարդիկ երկար են ապրում, այսպես են ապրում․․․»։


Կոռնելի համալսարանի գիտնական Դեյվիդ Լևիցկին համակողմանի հետազոտություն է անցկացրել, որի արդյունքները վկայում են, որ նախաճաշը գոնե շաբաթը մեկ բաց թողնելու դեպքում կարելի է զգալիորեն նիհարել։ Նախաճաշից հրաժարվող մարդիկ ճաշին արդեն քաղցածության զգացում ունեն, բայց դա չի նշանակում, որ նախաճաշից չհրաժարվածների համեմատ ճաշին ավելի շատ բան են ուտում։ Փոխարենը օրվա ընթացքում կալորիաներն անհամեմատ ավելի քիչ են։


Եթե մտադիր եք նիհարելու համար հատուկ սննդակարգի անցնել, անպայման փորձեք վերոնշյալ սխեման։ Դա հակացուցված է միայն շաքարախտից տառապողներին։ Մյուսների համար միանգամայն ընդունելի ծրագիր է։

Եթե ուզում եք լավ արդյունքներ գրանցել, առավոտը գոնե թեթևակի ֆիզիկական վարժություններ արեք և խուսափեք որոշ մթերքներից։ Այդ շարքին պրոֆեսոր Լեո Բոկերիան դասում է հալեցված պանիրը, մյուսլին, երշիկը, արագ պատրաստվող շիլաները, կաթնաշոռային պանրիկները, խանութից գնված հյութերը։

Նիհարած մարդիկ լավ գիտեն՝ ինչ հաճելի է սեփական մարմնից գոհ մնալը և սեփական կամքի ուժով հպարտանալը։

Փորձեք հետևել նշանավոր սրտաբանի խորհուրդներին։ Դրանք սեփական քաշը վերահսկելու լավագույն միջոցներից են։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->