>

«Մենք ընդգծել ենք ֆորմատի անփոփոխությունը եւ քաղաքական այն սկզբունքները, որոնք  առաջարկել են համանախագահները,  որոնցով էլ պետք է լուծվի խնդիրը»,— այսօր մամուլի ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան Թուրքիայի հավանական  ներգրավմանը ԵԱՀԿ Մինսկի խմբում:


Լավրովն ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ողջունել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը:







Քոչարյանի զոհերը

Արդյոք Լավրովը  խոսել  է թուրքական կողմի հետ: Պատասխանը դրական էր՝ Լավրովը խոսել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, ասել՝ ակնկալում է աջակցել  մեր ջանքերին:

«Այս առումով քիչ բան կա անելու, պետք է աշխատել»,- ասաց  Ռուսաստանի ներկայացուցիչը:


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն  էլ ասաց, որ Արցախում ստեղծված վիճակը լուրջ ազդում է սկսված պրոցեսի վրա (նկատի ունի Մոսկվայում հանդիպումները- հեղ.), բայց  շարունակելու են իրենց աշխատանքները: «Ադրբեջանի մեթոդը՝ ուժով խնդիրը լուծելու, կտրուկ մերժվում է եւ մերժվելու է»,- ասաց  Զոհրաբ Մնացականյանը:


Մինսկի խմբում Թուրքիայի  մասնակցության մասին խոսելիս էլ ԱԳ նախարարն ասաց՝  այն ակտիվ արտահայտվում է  ահաբեկիչներով եւ Ադրբեջանին ահռելի ռազմական աջակցությամբ:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->