>

Life.tert.am-ը գրում է՝

Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանը 6 տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել են։ Զույգի պսակադրությունը կայացել է օգոստոսի 25–ին։ Հարսանիքի լուսաբանման բացառիկ իրավունքը Դավիթը վստահել է  Tert.am Life–ին ու տրամադրել օրվա բացառիկ լուսանկարները։

Դավիթն ու Աննան պսակադրվել են Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում։ Զույգը զերծ է մնացել հայկական հարսանիքների ավանդական երթուղուց։  Դավիթն Աննային սպասել է եկեղեցում։ Հարսը եկեղեցի է եկել հոր ուղեկցությամբ։ Նորապսակների քավորը եղել է «Farell» համաշխարհային ապրանքանիշի հիմնադիր Գոռ Հարոյանը։

Պսակադրությունից հետո Դավիթն ու Աննան բացօթյա խնջույք են կազմակերպել «Երազ» այգում, որտեղ կայացել է նաև զագսի արարողությունը։ Հայտնի զույգը որոշել է հետաքրքիր դիզայնով հարսանիք անել, որի կազմակերպչական բոլոր հարցերով իրենք են զբաղվել։




Քոչարյանի զոհերը

«Երկուսիս ընտրությունն էր բաօթյա խնջույք կազմակերպելը։ Ուզում էինք բնության գրկում գեղեցիկ երեկույթ ունենալ։ Ամեն ինչ սպիտակի և կանաչի համադրությամբ էր, որպեսզի մոտ մնանք բնությանը։ Դիզայնն ամբողջությամբ Աննան է որոշել, սակայն մենք ամեն հարց միասին քննարկել ենք»,– ասաց դերասանը։





Ամուսնական կյանքի սկզբում Դավիթն ու Աննան հիմնադրել են նաև DA event design ընկերությունը, որը զբաղվելու է հարսանիքների դիզայնով։ Նոր բիզնեսի առաջին  փորձը նրանք ձեռք բերել իրենց հարսանիքի ժամանակ` սեփական օրինակով տիրապետելով հնարավոր բոլոր նրբություններին։ Նոր հիմնադրված ընկերության դիզայներն Աննան է։

Երգչուհին ինքնուրույն է ստեղծել նաև հարսի իր կերպարը։ Զգեստն ու մանրամասները  մինչև վերջին պահը թաքցրել է ապագա ամուսնուց։ Աննան կրել է Berta բրենդի զգեստ, որը տրամադրել է  White Agent ընկերությունը։ «Նախապես չգիտեի, թե Աննան ինչ կերպարով է ներկայանալու։ Որոշել էր անակնկալ մատուցել ինձ։ Երբ նրան տեսա հարսի զգեստով, շատ հետաքրքիր ու նուրբ էմոցիաներ ունեի»,– ասաց Դավիթը։


Դերասանի խոսքով` անմոռանալի և ուրախ օր են ունեցել, որից շուտով տեսանյութեր կհրապարակեն։ «Ավելի եվրոպական երեկույթ ենք ունեցել։ Քանի որ մեզ համար շատ կարևոր օր էր, լուսանկարահանումն ու տեսանկարահանումը վստահել ենք մեր ընկերներին` «Բեմել» ընկերությանը։ Նրանք գժոտ տեսանյութեր են պատրաստել, որոնք շուտով կներկայացնենք հանրությանը, և բոլորը կտեսնեն, թե ինչպես է անցել մեր հիշարժան օրը»,– ասաց փեսան ու նկատեց, որ  ինքն ու սիրելին հարսանիքի ամբողջ ընթացքում պարել և ուրախացել են։

Երեկոյի երաժշտական ռիթմերն ապահովել է «Բրենդ» բենդը։ Դավիթն ու Աննան չեն երգել իրենց զուգերգը` «Մեկ վայրկյանը» ։ Ասում է` որոշել են հարսանիքի օրը մի լավ ուրախանալ և չմտածել իրենց մասնագիտական հմտությունները ներկայացնելու մասին։


Զույգը հրաժարվել է նաև ավանդական տորթ ունենալու գաղափարից։ «Yum Yum Donuts ընկերությունը մեզ համար պատրաստել էր շատ օրիգինալ տորթ, որը բաղկացած էր 200 դոնաթից։ Ունեինք հատուկ պատ, որը զարդարված էր դոնաթներով։ Հենց դա էլ մեր տորթն էր։ Կտրման արարողությունը շատ հետաքրքիր էր, շուտով այն կներկայացնենք տեսանյութով»,– ասաց Դավիթը։

Դավթի խոսքով` ամուսնությունից հետո իրենց կյանքում ոչինչ չի փոխվել։ Միայն սկսել են մի հարկի տակ ապրել։ Համատեղ կյանքին ընդառաջ Դավիթն ու Աննան ճամփորդության էին մեկնել։

«Մեր ճամփորդությունները միշտ շատ հետաքրքիր են անցնում, սակայն ճամփորդության ժամանակ չէ, որ պետք է ճանաչեինք իրար։ Մենք 6 տարի է, ինչ միսին ենք և մեր ընտրությունը գիտակցված էր»,– նկատեց դերասանը։

Աղբյուր՝ Life.tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->