>

Անհրաժեշտ է դադարեցնել Բաքվի ագրեսիան: Այս մասին ArmLur.am- ին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Ստետինան`անդրադառնալով Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, համարվում է բռնապետ Ալիևի քաղաքականությունը փոքրիկ Արցախի նկատմամբ: Որպեսզի այս ամենն ավարտվի, միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախը՝ որպես անկախ պետություն: Երբ ես խոսում եմ միջազգային հանրության մասին, առաջին հերթին նկատի ունեմ Եվրամիությունը: Ինչպես գիտեք, Եվրամիությունը դեռ չի ճանաչել Արցախը, և այժմ այն, ինչ տեղի է ունենում, արդյունքն է:




Քոչարյանի զոհերը

Այս հարցը պետք է բարձրացվի դիվանագիտորեն, ջանքեր գործադրվեն, որպեսզի ԵՄ-ն ճանաչի Արցախը որպես անկախ պետություն», – ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը:




Ըստ Ստետինայի՝ ճանաչման գործընթացը պետք է սկսվի Հայաստանից, և չնայած դա դեռ տեղի չի ունեցել, եվրապատգամավորը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում է այդ մասին:

«Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվում է, և ես հավատում եմ, որ ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի Արցախը: Եվ կարծում եմ, որ ճիշտ է, որ Հայաստանն առաջինն է ճանաչում Արցախի անկախությունը», – հավելել է նա:


Եվրախորհրդարանի պատգամավորը շեշտում է, որ չպետք է ճնշում գործադրվի Եվրամիության վրա, բայց իշխանություն ունեցող տարբեր մարդիկ պետք է հավաքվեն և այդպիսով փորձեն ազդել միջազգային հանրության վրա:

«Եվրամիությունը պետք է բացահայտորեն պահանջի, որ նրանք ճանաչեն Արցախի անկախությունը: Այստեղ կարևոր է մտավորականության, լրագրողի և գրողի դերը:


Եվ դրանում կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ ժողովրդավարական հասարակության դերը: Դեմոկրատներն ու ինստիտուտները պետք է դրան նպաստեն, քանի որ եթե դա չկատարվի, նրանք պատասխանատվության կենթարկվեն Արցախում տեղի ունեցածի համար:

Ամեն դեպքում, հայերը նոր սպառնալիքի առաջ են կանգնած», – հավելել է նա:

Сообщение Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->