>

Ռեգինե Պրազյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Գիտեք չէ՞, որ հաղթանակը մոտալուտ է։




Քոչարյանի զոհերը

Գիտեք չէ՞, որ հաղթանակից հետո հրապարակելու եմ բոլոր խոշոր ձեռնարկատերերի անունները իրենց պատկանող ընկերություններով հանդերձ, որոնք ֆինանսապես կանգնած չեն բանակի ու պետության կողքին, բայց հոգեպես կանգնած են թշնամու կողքին։




ԵՒ կապ չունի, թե ընկերությունը զոքանչի անունով է, թե եղբոր ծոռի։

Գիտեք չէ՞, որ հաղթանակից հետո հրապարակելու եմ բոլոր ընկերությունների անունները, որոնք, որ այս պահին ամուր կանգնած են մեր տղերքի թիկունքին՝ իրենց ֆինանսական աջակցությամբ։


Բոլորս մեկ մարդու նման էս օրերը պիտի չմոռանանք ու բոյկոտենք էն՝ ինչը մեր ապրելու իրավունքը ցանկացել է ոտնահարել և պիտի բարձրացնենք էն՝ ինչը մեր խոնավ վերքերը չորացրողն է եղել ու թույլ չի տվել նոր ու ավելի խորը վերքերի առաջացմանը։

Թող իրենք բոլորիցս հարուստ լինեն, բայց մենք պարտավոր ենք իրենց օգնել՝ իրենց հարստությունը կրկնապատկել, որովհետև այսօր էդ մարդիկ են եղել մեր կողքին։

Դեռ Քոչարյանի գրավը մուծելու ժամանակ էի ասում, որ ոչ մեկի չմեղադրեք։ Մենք ենք այդ գրավը վճարել՝ օգտվելով Տաշիրներին ու Մաշիրներին պատկանող ամեն ինչից։
Եկեք բոյկոտենք Ջազվեները ու Մազվեները։


Եկեք բոյկոտենք թուրքականը ու էս անգամ վերջնականապես արդեն։ Վերջերս թուրքական հագուստ ներկրող ընկերությունը գովազդի տակ էր դրել իր ապրանքանիշը ու սեփական երեխաներին նկարել, որ տխուր դեմքով Պուտինին խնդրեն կանգնեցնի պատերազմը։ Պատերազմը ու՞մ եք խնդրում կանգնեցնել։

Դուք եք ու ձեր նմաններն են Թուրքիայի բյուջեին միլիարդների օգուտ տալիս ու սեփական ժողովրդի ոչնչացմանը նպաստում, իսկ հիմա Պուտինի՞ն եք բան խնդրում էն էլ հուզված երեխաներին շահագործելո՞վ։ Գժվե՞լ եք։ Մի հատ սառը ցնցուղ ընդունեք քանի դեռ ուշ չի: Հեն ա Էրդողանին կոչեր արեք մյուս անգամ ապրանքի գնալուց!!!

Сообщение Գիտեք չէ՞, որ հաղթանակը մոտալուտ է. Գիտեք չէ՞, որ հաղթանակից հետո հրապարակելու եմ բոլոր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->