>

Բաղադրիչներ

  • շաքարավազ — 55 գ
  • ալյուր — 55 գ
  • աղ — 1 պտղունց
  • ձու — 2 հատ
  • փխրեցուցիչ — 2 թ/գ
  • ջեմ — 5 ճ/գ
  • շաքարի փոշի — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը` Խառնել ալյուրը, շաքարավազը, աղը և փխրեցուցիչը։




Քոչարյանի զոհերը

Ավելացնել ձուն և հարել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։




Այնուհետեև ձեթապատել յուղաթուղթը, լցնել խմորն ու հավասար տարածել։ Թխել 6 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև խմորի արտաքին շերտը դառնա ոսկեգույն։


Քանի դեռ խմորը ջեռոցում է, ջեմը լցնել ջերմակայուն ամանի մեջ ու թեթև եռացնել։ Ապա հանել կրակի վրայից։ Խմորը դուրս բերել ջեռոցից, հեռացնել թուղթը և ջեմը հավասարապես տարածել խմորի վրա, որից հետո ռուլետի ձև տալ տաք վիճակում։ Խմորը սառչելու դեպքում այն ավելի դժվար կլինի ձևափոխել։

արագ ռուլետ


Ահա և պատրաստ է մեր ռուլետը։ Ցանկության դեպքում կարելի է վրան շաղ տալ շաքարի փոշի կամ զարդարել հատապտուղներով։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->