>

Հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի, չնայած նրան, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-երը որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը.








Քոչարյանի զոհերը

հետախուզադիվերսիոն գործողություններով մեծ ռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել եւ տեղեկատվական ակցիաներ իրականացնել, դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն առաջին հերթին իրենց հասարակության վրա, հետո նաեւ մեր հասարակության վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։


«Արդեն բավականին ժամանակ մարտական գործողությունների ընթացքում կոտրելով սեփական ԶՈւ-երի մեծ ներուժը հարձակողական մարտերում նշանակալի, էական առաջընթաց ու հաջողություններ չունենալով Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել նման տեղեկատվություններով, որպեսզի ոմանք՝ թե մեր մոտ, թե ուրիշ երկներում իմ ներկայացրած տեղեկությունները չհամարեն որ զուտ քարոզչական բնույթի են, ներկայացնեն որոշակի տվյալներ։

Ըստ էության 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրեբանական 34 բանակային կորպուսները մեծ հաշվով մեծ գովելու բան չունեն։ Ցանկացած միջազգային ռազմական փորձագետ կհաստատի իմ ասածը։ Դրանից հետո ոչինչ չի մնում, բացի նրանից, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, տարբեր շինությունների մոտ նկարվեն եւ հետո ներկայացնեն տվյալ շինությունները որպես այս կամ այն գյուղի կամ քաղաքի գյուղապետարան կամ քաղաապետարան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։


Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->