>

«Ինձ շատերը հարցնում էին, թե ինչ կարծիք ունեմ Մերկելի այցի ու դրա արդունքների մասին։




Քոչարյանի զոհերը

Չեմ ուզում կրկնել արդեն մի քանի հայտնի օգտատերերի հնչեցրած մտքերը, ուստի կասեմ միայն, որ իմ կարծիքս ամբողջացնում է այն փաստը, որ Մերկելը՝ առանց աչք թարթելու, իր պատվիրակության կազմից հանել է Արցախ այցելած խորհրդարանականին, որը Ադրբեջանի սև ցուցակում էր։




Կանցլերը հայտարարել է, որ բանակցությունները շատ կարևոր էին իրենց համար, ուստի որոշում է կայացվել պատգամավորին փոխարինել ուրիշով։



Սելֆի-մասսովկա-ոչխարաբուծություն, էդ ամենը, իհարկե, լավ բան է, բայց արձանագրենք, որ Եվրոպայի տնտեսական լոկոմոտիվի տարածաշրջանային այցը վնասից բացի, ոչ մի օգուտ չբերեց, իսկ Արտաքին գերատեսչությունը ոնց թթվի քար կար, այնպես էլ մնացել է ու հավանաբար անգամ չի էլ արձագանքի նշածս իրողությանը»,- գրել է Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->