>

1  Կերակրի սոդան հեռացնում է մաշկի մահացած բջիջները: Դեմքի որակյալ սկրաբները կարող են բավականին թանկ արժենալ: Իհարկե, ժամանակ առ ժամանակ կարելի է նման թանկ հաճույք թույլ տալ, սակայն կա շատ ավելի մատչելի տարբերակ, որը ոչ պակաս արդյունավետ է: «Էկո-գեղեցկություն» գրքի հեղինակ Ջենիս Քոքսն ասում է, որ կերակրի սոդայի մանր հատիկները մաքրում են մաշկը մահացած բջիջներից և կիրառելի են ցանկացած տիպի մաշկի համար: Բացի այդ, շատ այլ բնական աղերի պես հականեխիչ (անտիսեպտիկ) հատկություն ունի:

Քոքսի առաջարկած քսուքը: 4 թեյի գդալ կերակրի սոդայով և 1 ճաշի գդալ ջրով պատրաստեք խիտ մածուկ: Թողեք այն երկու րոպե, ապա շրջանաձև շարժումներով քսեք խոնավ դեմքի և վզի վրա` բացառությամբ աչքերի շրջանը: 3 րոպե անց տաք ջրով, ապա սառը ջրով լվացեք դեմքը, որպեսզի ծակոտիները փակվեն: Դրանից հետո մաշկին որևէ խոնավեցնող քսուք քսեք: Այն մարդիկ, ովքեր նորմալ կամ յուղոտ մաշկ ունեն, կարող են ամեն շաբաթ կրկնել այս պրոցեդուրան, իսկ չոր և զգայուն մաշկ ունեցող մարդիկ` երկու շաբաթը մեկ:




Քոչարյանի զոհերը

2  Կիտրոնը հեռացնում է թեփոտած մաշկը: Կիտրոնն առողջարար դեղամիջոց է կոշտ ու թեփոտ մաշկի համար: Դիմահարդար Բրեթ Ֆրիդմանն ասում է. «Կիտրոնաթթուն հեռացանում է մաշկի չորացած բջիջները, ինչի արդյունքում երևում է մաշկի ավելի փափուկ շերտը»: Կիտրոնը բաժանեք երկու մասին և մի քանի վայրկյան քսեք այն ձեր արմունկների, կրունկներին և ծնկներին, ապա լվացեք մաշկը:  Դուք անմիջապես կզգաք տարբերությունը:




3  Սուրճը օգնում է արագորեն ազատվել ցելյուլիտից: Առավոտյան սուրճ խմելուց հետո մի՛ շտապեք լվանալ ձեր բաժակը: Քսեք սուրճի մրուրը ձեր ազդրերին: Սրճի մրուրը կարող է ծառայել իբրև մաշկը շերտազատող սքրաբ, որը կօգնի ազատվել ցելյուլիտից: «Երբ մենք սուրճ ենք խմում, այն կատարում է թույլ միզամուղի դեր:TruthInAging.com կայքի աշխատակից Մարթա Ուոհրլը առաջարկում է սուրճով սքրաբն օգտագործել շաբաթական մեկ կամ երկու անգամ` լոգանք ընդունելիս:

Սուրճի սքրաբ: Խառնեք 2 ճաշի գդալ սուրճի մրուր և 4 թեյի գդալ ձիթապտղի յուղ: Ստացված զանգվածը քսեք մաշկի ցելյուլիտային հատվածներին: Մերսեք մաշկը մոտ երկու րոպե, ապա  լվացեք: Սկզբում ձեր մաշկը թեթևակի շագանակագույն երանգ կարող է ստանալ, սակայն ժամանակի ընթացքում այն կանցնի:


4  Անանուխը բշտիկների դեմ արդյունավետ միջոց է: Այս բույսը կարող է բուժել բշտիկներն ու մաշկի գրգռվածությունը առանց մյուս դեղամիջոցների պես մաշկը չորացնելու: Անանուխը պարունակում է մենթոլ, որը նվազեցնում է կարմրածությունն ու գրգռվածությունը: Անանուխը մաքրում է մաշկի յուղը, որը բշտիկների առաջացման հիմնական պատճառներից է: Մաշկաբան Բոնանին խորհուրդ է տալիս մի քանի տերև մանր կտրատել և դրանք խառնել մի թեյի գդալ կիտրոնահյութի հետ: Մաշկի բորբոքված հատված պետք է պատել ստացված զանգվածով և 15 րոպե անց լվանալ մաշկը: Այս քսուքը խորհորդ է տրվում օգտագործել օրական երկու անգամ` այնքան ժամանակ մինչև բշտիկների տեղերը կանցնեն:


5  Մաղադանոսը օգնում է պայքարել աչքերի տակի սևացած մաշկի դեմ: Ցանկանո՞ւմ եք ազատվել աչքերի տակի սև շրանակներից: Այդ հարցում ձեզ կօգնի մաղադանոսը: Այն հարուստ է վիտամին K-ով, որը բարերար ազդեցություն է գործում մաշկի վրա: Կանզասում բնակվող հայտնի մաշկաբան Օդրի Քունինը ասում է. «Տարիքի հետ աչքերի տակի արյունատար անոթներն ընդգծվում են: Այդ անոթների թեթևակի կապտավուն երանգը այն տպավորությունն է ստեղծում, որ աչքերի տակ մուգ գույնի շրջանակներ են առաջացել»:  Այս դիմակը կօգնի ազատվել աչքերի տակի մաշկի մգությունից:

Սպիտակեցնող դիմակ : Մանր կտրատեք թարմ մաղադանոսի մի քանի տերև և  խառնեք  2 ճաշի գդալ յոգուրտի հետ: Հարեք դրանք այնքան ժամանակ, մինչև որ մածուցիկ զանգված ստացվի: Ստացված զանգվածը քսեք աչքերի տակի մաշկին: 20 րոպե անց լվացեք մաշկը տաք ջրով:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->