>

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը` Մոնիկա Բելուչին, շարունակում է  բոլորին ապշեցնել իր գեղեցիկ կազմվածքով, անգամ երկու երեխա ունենալուց հետո: Միշտ գեղեցիկ լինելու համար դերասանուհին չի տանջում իրեն դաժան դիետաներով: Տեսնենք, թե ինչ սննդակարգի է նա հետևում:

Օր առաջին: Նախաճաշ` Մի բաժակ անյուղ բնական յոգուրտ թարմ մրգերով: Ճաշ` 200 գրամ տավարի անյուղ խաշած միս, 200 գրամ կանաչեղեն 1 թեյի գդալ բուսական յուղով, 40 գրամ հաց, 150 գրամ հատապտուղ: Ընթրիք` 150 գրամ եփած բրինձ 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով և 10 գրամ պանրով, 100 գրամ թարմ բանջարեղենային աղցան 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով, 1 միրգ




Քոչարյանի զոհերը

Օր երկրորդ: Նախաճաշ` 1 բաժակ սուրճ անյուղ կաթով առանց շաքարի, 1 փոքրիկ տոստ 1 թեյի գդալ ջեմով: Ճաշ` ձվածեղ երկու հավկիթից, 200 գրամ շոգեխաշած դդմիկ, 40 գրամ հաց. 1 նարինջ: Ընթրիք` 120 գրամ անյուղ խաշած միս, թարմ բանջարեղենային աղցան 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով. 50 գրամ հաց, 1 միրգ




Օր երրորդ: Նախաճաշ` 1 բաժակ կիտրոնով կանաչ թեյ առանց շաքարի, 1 փոքր տոստ 1 թեյի գդալ մեղրով, 1 գրեյպֆրուտ կամ նարինջ: Ճաշ` 100 գրամ անյուղ պանիր, 200 գրամ ճաշած կարտոֆիլ երկու թեյի գդալ ձիթապտղի յուղով և սամիթի և մաղադանոսի քիչ քանակությամբ: Ընթրիք` 150 գրամ սպագետի թարմ լոլիկով և 1 թեյի գդալ բուսական յուղով, 1 միրգ


Օր չորրորդ: Նախաճաշ` 1 բաժակ անյուղ բնական յոգուրտ երկու թեյի գդալ մեղրով, 40 գրամ պանիր: Ճաշ` 50 գրամ խաշած բրինձ 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով, 100 գրամ շոգեխաշած դդմիկ, 100 գրամ հորթի խաշած միս, 40 գրամ հաց, 150 գրամ ցանկացած հատապտուղ: Ընթրիք` 200 գրամ ձկան անյուղ միս. 150 գրամ ցանկացած կանաչեղե. 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով, 40 գրամ հաց, 1 միրգ

Օր հինգերորդ: Նախաճաշ` 1 բաժակ հյութ բնական մրգից , 1 փոքր տոստ 1 թեյի գդալ ջեմով: Ճաշ` 100 գրամ մակարոն, 200 գրամ կանաչեղեն 1 թեյի գդալ բուսական յուղով, փոքր ճյուղ խաղող կամ նարինջ: Ընթրիք` 200 գրամ ձկան անյուղ միս, 50 գրամ սոխ, 50 գրամ կանաչեղեն 1 թեյի գդալ ձիթապտղի յուղով. 1 միրգ


6-րդ և 7-րդ օրը Մոնիկա Բելուչին կրկնում է նախորդ 5 օրերից ցանկացածը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->