>

Այս խմորը առանձնահատուկ է նրանով, որ կարելի է քաղցր միջուկներով ռուլետներ թխել, կարելի է պարզապես շաքարավազ ցանել և խրթխրթան թխվածքաբլիթներ պատրաստել կամ էլ պանրով, սնկով կարկանդակներ պատրաստել: Եթե գարեջրի հետ աղի թխվածքաբլիթ եք ցանկանում, խմորից ուղղանկյուններ կտրատե՛ք, խոշոր աղ ցանեք և թխե՛ք:

ԽՄՈՐ՝ 1 բաժակ ալյուրը մաղել ամանի մեջ, վրան քերել 200 գ սառը կարագ, մաղել ևս մեկ բաժակ ալյուր, մատներով տրորել կարագն ու ալյուրը: Ավելացնել 250 մլ բաց գույն ունեցող գարեջուր: Խմոր հունցել, եթե անհրաժեշտ լինի, ալյուր ավելացնել: Պետք է ստացվի ձեռքերին չկպչող խմոր:




Քոչարյանի զոհերը




Խմորը կարելի է սառեցնել և օգտագործել այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: Թխվելուց հետո խմորը շերտեր է ունենում և խռթխռթում է:

ՄԻՋՈՒԿ՝ Ես օգտագործել եմ NUTELLA և փոքրիկ սիգարեթներ եմ պատրաստել: Կարելի է պանրով, տապակած սնկով կարկանդակներ պատրաստել: 



Կարելի է գրտնակած խմորը ձևավոր կտրատել և շաքարավազ ու մանրացրած ընկույզ ցանել (ՆԱԽԱՊԵՍ ԽՄՈՐԻՆ ՀԱՐԱԾ ՁՈՒ ՔՍԵԼ, ՈՐ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹՆԵՐԸ ԿԱՐՄՐԵՆ ՈՒ ՑԱՆԱԾԸ ՉԹԱՓՎԻ) կամ խոշոր աղ ցանել:

Թխել նախապես 180 (350F) միացրած ջեռոցում մինչև կարմրելը: Բարի ախորժակ: Հարգանքներով՝ Նինա Մինասյան

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->