>

Ինքնավստահ կինը տեսանելի է հեռվից: Որո՞նք են նման կնոջ հատկանիշները:

1. Նա կարիք չունի ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու: Եթե նրան չեն վստահում, նա չի հանդուրժի դա և չի փորձի ինչ-որ բան ապացուցել: Նրան հատուկ չէ ինչ-որ բան ցուցադրաբար անել. չէ՞ որ դա նույնպես հասարակությանն ինչ-որ բան ապացուցելու միջոց է:




Քոչարյանի զոհերը

2. Նա ներքուստ ազատ է: Նա կարիք չունի համաձայնել այն բաների հետ, որոնք իրեն ձեռք չեն տալիս միայն այն պատճառով, որ դա նրանից սպասում են: Նա չի անի այն, ինչ իր սրտով չէ: Չէ՞ որ ինքնավստահ կինը ժամանակ չի ծախսում նրա վրա, ինչն իրեն հաճույք չի պատճառում:




3. Նա լավատես է: Ինքնավստահ կինն աշխարհին լավատեսությամբ է նայում: Նա չի կախում իր քիթը չնչին մանրուքների պատճառով, իսկ եթե վայր է ընկնում, անմիջապես վեր է կենում, ուղղում սանրվածքն ու առաջ գնում:

4. Նա հանգիստ է: Ինքնավստահ կինը երբեք չի անհանգստանում, չի կորցնում իրեն, սկանդալներ չի սարքում: Նա հավասարակշռված է և ողջախոհ:


5. Նա ինքնաբավ է: Նա սովոր չէ ինքնահաստատվել ուրիշների հաշվին և կախված լինել ինչ-որ մեկից: Բնականաբար նա սիրում է, երբ իրեն օգնում են, բայց միշտ հույսն իր վրա է դնում:


6. Նա չի նախանձում: Նա ուրախանում է, երբ ուրիշները հաջողության են հասնում կամ գոնե չեզոք դիրք է բռնում: Անգամ եթե իր սեփական գործերն այդքան էլ լավ չեն գնում, նա չի նախանձում մյուսներին. չէ՞ որ միայն թույլերն ու իրենց կյանքից անբավարարված մարդիկ են նախանձում:

7. Նա վճռական է: Նա կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել, անգամ եթե իր կողքին տղամարդ կա: Նա հույսը չի դնում բախտի վրա և ինքն է ստեղծում այնպիսի իրավիճակներ, որպեսզի հասնի իր նպատակներին:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->