>

2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների լուրջ խախտումներով։ Մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումները միտումնավոր գնդակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ խաղաղ բնակչության ահաբեկման և ոչնչացման նպատակով։ Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։

Այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։




Քոչարյանի զոհերը

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը։ Արդեն այսօր հնչեց հստակ ուղերձ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից։ Թեմայի վերաբերյալ իր հետաքրքիր վերլուծությունն է ներկայացրել «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը։




Ինչպես ընդգծում է պարոն Ղազինյանը Լավրովի հայտարարությունները պետք է դիտարկել երկու հարթության մեջ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն և տարածաշրջանային գերտերություն: Նա ընդգծում է․ «5 + Արցախի կարգավիճակ + 2 բանաձևը բանակցային սեղանին այս պահին դրված փաստաթղթի պարունակությունն է, որը Լավրովը ներկայացնում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»:

Արթուր Ղազինյանի դիտարկմամբ՝  այլ բանաձև այս պահին մշակված չէ, չնայած որ ՀՀ և Արցախի զինված ուժերն արեցին իրենցից կախված հնարավորն ու անհնարինը այն փոխելու համար: Այդուհանդերձ նա հավելում է, որ կարգավորման այլ բանաձև մշակելու և համանախագահներին ներկայացնելու հարցը գտնվում է ՀՀ քաղաքական իշխանության իրավասության տիրույթում․  «Ինչը, ինչպես այսօր պարզ դարձավ, ՀՀ քաղաքական իշխանությունները ՁԱԽՈՂԵԼ ԵՆ»:


ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

.

2020 The Azerbaijani Armed Forces, with the support of terrorist organizations from Turkey and the Middle East, have unleashed an aggressive war against the Artsakh Republic since September 27, 2006. Azerbaijan’s large-scale armed attack on the Artsakh Republic is accompanied by serious violations of the norms of international humanitarian law, as well as the laws and customs applied during armed conflicts. In particular, the Azerbaijani-Turkish armed groups deliberately shell the cities, villages, civilian objects of Artsakh in order to intimidate and destroy the civilian population. As a result of their criminal actions, there are many victims among the civilian population.


The aim of these military operations is to deprive the people of Artsakh of their historical homeland by committing mass crimes.
The Republic of Armenia, as a guarantor of the security of the people of Artsakh, is taking all the necessary steps and measures to prevent this mass crime. Already today a clear message was sounded by the Minister of Foreign Affairs of the Russian Federation Sergey Lavrov. The leader of “One Armenia” party Arthur Ghazinyan presented his interesting analysis on the topic.

As Mr. Ghazinyan emphasizes, Lavrov’s statements should be considered in two dimensions. OSCE Minsk Group Co-Chair և Regional superpower. He emphasizes ․ “Resolution 5 + Status of Artsakh + 2 is the content of the document currently on the negotiating table, which Lavrov presents as the OSCE Minsk Group Co-Chair.”
According to Arthur Ghazinyan, no other resolution has been developed at the moment, although the RA և Artsakh Armed Forces did their best to change it. However, he added that the issue of elaborating another resolution, presenting it to the co-chairs is within the competence of the RA political power. “Which, as it became clear today, the RA political authoritie

Сообщение Կարգավորման այլ բանաձև մշակելու և համանախագահներին ներկայացնելու հարցը գտնվում է ՀՀ քաղաքական իշխանության իրավասության տիրույթում. Արթուր Ղազինյան появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->