>

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ռուսաստանցի լրագրողների հետ հարցազրույցում խոսելով Մոսկվայում հրադադարի եռակողմ պայմանավորվածության մասին, փաստացի ազդարարել է դրա կիրառման մեխանիզմը՝ առնվազն ընդհանուր տրամաբանությամբ:

Լավրովը խոսել է այն մասին, որ հրադադարի վերահսկողությունը կարող են իրականացնել ռազմական դիտորդները: Նա ասել է, որ ճիշտ կլինի, եթե դրանք լինեն ռուսաստանյան դիտորդներ, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ՌԴ ռազմավարական դաշնակցային և գործընկերային հարաբերությունները:




Քոչարյանի զոհերը

Այդպիսով, Լավրովի հայտարարությունից որոշակիորեն հնարավոր է եզրակացնել, որ ներկայումս հրադադարի շուրջ քննարկումներում ընթանում է հենց այն հարցը, թե ովքեր են լինելու հրադադարը հսկող ռազմական դիտորդները, դրանք լինելու են ռուսակա՞ն, թե՞ նաև այլ դիտորդներ: Այստեղ է, թերևս, նաև «գաղտնիքը», թե ինչո՞ւ չի պահպանվում հրադադարը: Անկասկած է, որ, եթե դրված է դիտորդներով վերահսկման խնդիր, ապա այդ հարցում իրենց մասնակցությունն են պնդելու թե՛ Մինսկի խմբի մյուս համանախագահները, թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը:




Եվ քանի դեռ չկա սկզբունքային համաձայնություն կամ փոխհամաձայնություն, ապա մեծ է հավանականությունը, որ ռազմական գործողությունները կշարունակվեն:

Մյուս կողմից, եթե Ռուսաստանը՝ ընդհուպ նախագահ Պուտինի մակարդակով գնացել է այդպիսի նախաձեռնության՝ իսկ Պուտինի անձնական դերը նշել է Լավրովը՝ ասելով, որ 11 ժամ տևած բանակցությանը նա պարբերաբար միջամտել է և կապվել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ, ապա, թերևս, ունի Երևանի և Բաքվի հետ աշխատանքում հրադադարի հասնելու ռեսուրս, պարզապես տվյալ պարագայում Մոսկվայի խնդիրը փաստորեն հենց ռուսաստանյան դիտորդների հանգամանքին հասնելն է:


Իսկ այստեղ արդեն աշխատանք է պահանջվում ոչ միայն Երևանի ու Բաքվի, այլևս վերը բերված ուժային կենտրոնների միջև:


Ընդ որում, բուն խնդիրն այստեղ թերևս կարող են լինել Անկարան ու Թեհրանը, հաշվի առնելով այն, որ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարծես թե արտահայտվել են համանախագահության ձևաչափի պահպանման դեպքում Ռուսաստանի առանձնահատուկ դերի օգտին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->