>

Դիմահարդարման մեջ ոչինչ այդքան ուշադրություն չի գրավում, որքան շրթներկը: Ուստի կարևոր է, որ շրթունքները լինեն կատարյալ: Դա կախված է ոչ միայն շրթներկի ճիշտ ընտրությունից, այլև շրթունքների ընդհանուր վիճակից:


Որպեսզի շրթունքները միշտ գրավիչ լինեն, դրանք պետք է ամեն օր խնամել: Մի մոռացեք շաբաթական մեկ անգամ նուրբ պիլինգ անել, որպեսզի մաշկը լինի հարթ ու փափուկ: Դրանից հետո շրթունքներին հատուկ քսուք կամ փափկեցնող շրթներկ քսեք: Միայն դրանից հետո կարելի է մտածել շրթներկի ճիշտ գույնի մասին:







Քոչարյանի զոհերը

Շագանակահեր: Ցերեկային դիմահարդարման համար շագանակահեր կանանց խորհուրդ է տրվում ընտրել տաք երանգների շրթներկ: Իդեալական տարբերակ է բաց կորալագույնը, նուրբ բեժը և ոսկեգույնի երանգները: Երեկոյան դիմահարդարման համար պետք է ընտրել ավելի վառ և հագեցած գույն, օրինակ ֆուկսիա կամ կարմիր:

Շիկահեր: Ցերեկային դիմահարդարման համար հիանալի են բոլոր նուրբ երանգները, օրինակ բաց վարդագույնը, կորալագույնը, բեժը և ոսկեգույնի երանգները, իսկ երեկոյան դիմահարդարման համար խորհուրդ է տրվում օգտագործել վերոնշյալ գույների ավելի վառ երանգները:


Խարտյաշ: Խարտյաշ մազերով աղջիկը չի կարող աննկատ մնալ: Երևի այդ պատճառով են շատերը սկսել ներկել իրենց մազերը: Ցերեկային դիմահարդարման համար հարմար են դեղձագույնը, տաք վարդագույնը, մուգ կորալագույնը, իսկ ահա երեկոյան դիմահարդարման համար` գինեգույնը կամ սալորագույնը:


Թխահեր: Ցերեկային դիմահարդարման համար հարմար են բոլոր այն գույները, որոնք հարմար են շիկահերներին, իսկ երեկոյան դիմահարդարման համար` կարմիր, բալագույն և վառ կորալագույն:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->