>

Պատերազմական այս օրերին, երբ կոչեր են հնչում միասնականության, մեկ բռունցք դառնալու, շատ անտրամաբանական և տարօրինակ է, երբ այդ կոչերը մասնակի են իրագործվում հենց գործող իշխանության ասպեկտով դիտարկված: Տեսեք, հենց առաջին իսկ օրվանից, խորհրդարանական ընդդիմությունը ի դեմս ԲՀԿ-ի, պատրաստակամություն էր հայտնել բոլոր տարաձայնությունները մի կողմ դնել և միավորվել հանուն համընդհանուրի շահի:

Բայց, ինչ է անում իշխանությունը։ Այս օրհասական օրերին փակի տակ է պահում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարին։
Մեզանից յուրաքանչյուրը լավագույնս գիտակցում է Գագիկ Ծառուկյանի, որպես միջազգային հարթակներում լայն ճանաչում ունեցողի, բարեկամական դոմինանտող կապերի կրողի դերն ու նշանակությունն առհասարակ, իսկ ներկա իրավիճակում առավելևս:




Քոչարյանի զոհերը

Միանշանակ է նաև, որ ԲՀԿ առաջնորդն իր ծավալած գործունեության ընթացքում ապացուցել է, որ հայրենիքի անվտանգությունը, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման սխեման առաջնային են, և որ այստեղ ևս ջանք ու եռանդ չի խնայվել գործը խոսք դարձնելու համար, ոչ պակաս կարևոր փաստ է: Հիշենք, դեռևս երեք տարի առաջ եվրոպացի 18 պատգամավորների հետ Արցախ մեկնելն ու իրավիճակին տեղում ծանոթանալը:




Գագիկ Ծառուկյանն այն մարդը չէ, որ պետք է մնա անազատության մեջ։ Տարիներ շարունակ պարոն Ծառուկյանն իր ղեկավարած բարեգործական հիմնադրամի միջոցով անմասն չի մնացել Հայկական 2-րդ պետության՝ Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերից: Համոզված լինելով, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է աջակցությանն իր մասնաբաժինն ունենալ Արցախի զարգացման գործում՝ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ է իր օժանդակությունը ցուցաբերել երկրի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Այնպես որ, գոնե այս իրավիճակում ձեր երկակի ստանդարտները մի կողմ թողեք, նյութապաշտ ճառերն էլ պահեք ուրիշների համար:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ


In these days of war, when there are calls for unity, to become one fist, it is very illogical, it is strange when those calls are partially fulfilled from the point of view of the current government. You see, from the very first day, the parliamentary opposition, represented by the PAP, expressed readiness to put aside all disagreements and unite for the common good. But what does the government do? In these fateful days, he keeps the leader of the second largest political force closed.

Each of us is best aware of the role and significance of Gagik Tsarukyan as a well-known in the international arena, the bearer of friendly dominant relations in general, and more so in the current situation! It is unequivocal that the PAP leader has proved during his activity that the security of the homeland, the scheme of the peaceful settlement of the Artsakh conflict are primary, that no effort and energy has been spared here to make the case a word, it is no less important fact. Let’s remember going to Artsakh with 18 European deputies three years ago and getting acquainted with the situation on the spot.


Gagik Tsarukyan is not the person who should remain in prison. For many years, Mr. Tsarukyan, through his charitable foundation, has not been left out of the programs of the Second Armenian State for the development of Artsakh. Convinced that every Armenian is obliged to contribute to the development of Artsakh, Gagik Tsarukyan has repeatedly supported the implementation of programs that are crucial for the country’s economy. So at least in this situation, set aside your double standards and keep materialistic rhetoric for others.
GREEN PRESS

Сообщение Այս պահին պարզապես ԽԻՍՏ անհրաժեշտություն է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելը появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->