>

Եթե մարդիկ իմանային, թե ինչպես են ստեղծվում նրբերշիկներն ու օրենքները, նրանք չէին ուտի առաջիններն ու չէին պահպանի մյուսները: Այն, ինչ պատահել է մի անգամ, կարող է երկրորդ անգամ չկրկնվել, բայց այն, ինչ կրկնվել է երկու անգամ, կկրնվի նաև երրորդ անգամ:

Շտապելով` դեռ ոչ ոք առաջինը տեղ չի հասել: Մի շտապիր. այն, ինչ քոնն է, կվերադառնա քեզ մոտ:

Երբ անապատում փոթորիկ է սկսվում, մարդիկ պառկում են գետնին, փակում աչքերն ու սպասում ավարտին: Ամենաթանկը, ինչ կանայք ունեն, տղամարդկանց հայացքներն են:




Քոչարյանի զոհերը

Կասկածելն ավելի վատ է, քան իմանալը. իրականությունը սահմաններ ունի, իսկ երևակայությունը` ոչ: Մենք դաստիարակվում ենք` հետևելով անդաստիարակ մարդկանց:




Նա, ով վախենում է դժոխքից, այնտեղ չի հայտնվում: Մի հարձակվիր քեզնից ուժեղի վրա, այլ խորամանկ եղիր:

Նա, ով նայում է այլասերվածությանը, մասնակցում է դրա տարածմանը: Վրեժը շատ քաղցր բան է, և այն առավելություն ունի` այն կալորիաներ չունի, և մարդիկ դրանից չեն գիրանում:

Ծովը կռվեց քամու հետ, իսկ տուժում է նավակը: Մի կինը բանակ է, երկուսը` պատերազմ: Չի կարելի զայրանալ այն լամպի վրա, որ հանգչել է այն պատճառով, որ յուղ չեն ավելացրել:


Տղամարդիկ այդպիսին են` կա՛մ դու ես իրենց օգտագործում, կա՛մ` իրենք քեզ: Նա, ով առաջինը կհասկանա դա, նա էլ կհաղթի: Տղամարդը կարող է ներել կնոջ դավաճանությունը, բայց ոչ նրան, ով հայտնել է դրա մասին:

Եթե Աստված մարդուն երկու ականջ և մեկ բերան է տվել, դա նրա համար է, որ նա շատ լսի և քիչ խոսի: Երբեմն մարդիկ Աստծուց խնդրում են այն, ինչի կարիքը չունեն:


Ճակատագիրը մեզ միշտ տանում է այնտեղ, որտեղ մենք չէինք պատրաստվում գնալ: Եթե երկուսը գիտեն գաղտնիքի մասին, այն արդեն գաղտնիք չէ: Ավելի անվտանգ է հրահրել առյուծին, քան փորձել տղամարդու համբերությունը:

Բոլորը ծնվում են փոքր և մահանում մեծ: Միայն խնդիրներն են ծնվում մեծ և մահանում փոքր: Նա, ով չի բացականչում չարի մասին, մասնակցում է դրան: Աստծուն մերժելը նրան հավատալու ևս մեկ միջոց է:

Եթե դու խաբես ինձ մեկ անգամ, դա քո մեղքն է, եթե երկրորդ անգամ խաբեցիր, արդեն իմ մեղքն է: Աստված երբեք մարդուն այնքան դժվարություն չի ուղարկում, որ նա չկարողանա հաղթահարել:

Կանայք լուսավոր են դրսից և մութ`ներսից: Տղամարդիկ երեխաների նման են. չեն տեսնում այն, ինչ պետք է:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->