>

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի դեպքերով մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միաժամանակ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար։

Հաջորդ օրը դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել 2 ամսով։




Քոչարյանի զոհերը

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը և նա ազատ արձակվեց:




Ինչպես հայտնի է համացանցում ակտիվ քարոզչություն է տարվում ի նպաստ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի։


Լուսանկարի վրա գրված էր՝ “հասարակությունը սպասում է”, իսկ նկարագրության մեջ՝ “Վերադարձեք, պրն. Քոչարյան”։

Այս լուսանկարը անտարբեր չթողեց շատերին, որոնց թվում նաև հայտնի մարդիկ էին։


Տվյալ լուսանկարը հավանողների ցանկում է նաև երգիչ Հայկոն,ով առանձնապես աչքի չի ընկել հասարակական կամ քաղաքական ասպարեզում։

Հայկոյի տվյալ գործողությունից կարելի է ենթադրել, որ վերջին սպասում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին։

Աղբյուր՝ Newstime.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->