>

12 հետաքրքիր փաստ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին։

1. Դպրոցում Անգելա Մերկելի սիրելի առարկան ռուսերենն էր։ 1968 թվականին 14-ամյա Անգելան որպես միջազգային օլիմպիադայի հաղթող եղել է Մոսկվայում։

2. 36 տարեկանում Անգելան դարձավ Հելմուդ Քոլի կաբինետի ամենաերիտասարդ նախարարը։




Քոչարյանի զոհերը

3. 9 տարի շարունակ Մերկելը գլխավորում է Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակը։




4. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գրեթե չի կրում կիսաշրջազգեստներ. նա նախընտրում է տաբատներ։ Ընդհանրապես՝ Մերկելի ոճը խիստ է, տղամարդկային, հիմնականում նա նախընտրում է մուգ երանգի հագուստ։ Մերկելի հագուստի դիզայները գերմանացի մոդելավորող Բետտինա Շենբախն է։ Զարդեր Մերկելը ևս գրեթե չի կրում՝ բացառությամբ շվեյցարական Jaeger-LeCoultre ապրանքանիշի ժամացույցի։

5. Մերկելն ամուսնացել է երկու անգամ։ Իր առաջին պսակադրությանը, որը տեղի է ունեցել 1977 թվականին, Անգելան կրել է երկնագույն զգեստ, որը, սակայն նրան հաջողություն չի բերել. ամուսնությունը տևել է ընդամենը հինգ տարի։ Երկրորդ անգամ Մերկելն ամուսնացավ 44 տարեկանում։ Մինչ ամուսնությունը պաշտոնապես գրանցելը, զույգը քաղաքացիական ամուսնությամբ ապրել է 14 տարի։ Մերկելի ամուսինը՝ պրոֆեսոր Զաուերը, ներկա չի գտնվել կնոջ երդմնակալությանը, պատճառաբանելով, որ չի ցանկացել նրա ուշադրությունը գրավել իր վրա։

6. Մերկելը չունի երեխաներ. ընդունված է նրան անվանել մարդ, ով իրեն զրկում է ուրախությունից ու ծնողական խնդիրներից։ Չնայած դրան, իր հարզացրույցներից մեկում նա խոստովանել է, որ ցանկացել է մայրանալ, սակայն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չի ստացվել։ «Երբ սկսեցի քաղաքականությամբ զբաղվել, երեսունհինգ տարեկան էի, այդ ժամանակ արդեն մայրանալու հարցի մասին մոռացա էլ»,- խոստովանել է նա։


7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարեկան վաստակում է 283 608 դոլար։

8. Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր թալիսմանը Մերկելն է, ով ութ տարի շարունակ երկրպագել է սիրելի հավաքականին։ Մերկելի մյուս կիրքը դահուկներն են, որոնց պատճառով նա անգամ վնասվածք է ստացել։


9. Գերմանիայի կանցլերը պաշտում է sms հաղորդագրությունները։ Օրվա ընթացքում նրան հաճախ կարելի է տեսնել հեռախոսի էկրանին նայելիս, նա օրվա ընթացքում տասնյակ նամակներ է ուղարկում իր կոլեգաներին և անհամբերությամբ սպասում նրանց պատասխանին։ Գերմանիայի կառավարության անդամները Մերկելի դրվածքով, միմյանց հետ հաճախ շփվում են կարճ հաղորդագրությունների միջոցով։

10. Մերկելը, ով թվում է, թե անվախ է, իրականում վախենում է շներից։ 1995 թվականին նրան հոշոտել է հարևանի շունը։ Այժմ, երբ Մերկելը որևէ տեղ ելույթի է պատրաստվում, նրա աշխատակիցները հետևում են, որպեսզի տարածքում շուն չլինի։ 2007 թվականին, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինը Մերկելին հրավիրել էր Ղրիմի իր ամառանոց, ԶԼՄ-ների նկարահանումների ժամանակ սենյակ ներխուժեց Վլադիմիր Պուտինի սև շունը, որից հետո Մերկելի դեմքի արտահայտությունն էապես փոխվեց։ «Շները Ձեզ չե՞ն վախեցնում»,- հետաքրքրվեց Պուտինը, ով մեկ տարի առաջ նրան նվիրել էր խաղալիք շուն։

11. Մերկելի գրասեղանին դրված է գերմանական ծագմամբ ռուս կայսրուհի Եկատերինայի լուսանկարը, ում կանցլերը համարում է ուժեղ կին։

12. Մերկելի համար երջանկություն է նավակով լողալ ծովի խորքերը։

wnews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->