>

Կապ չունի, թե ինչ առիթ է` ձեր ծանոթության 1000 ժամը, նրա ծննդյան տոնը, թե պարզապես հիանալի օր:

Դու որոշել ես քո հաշվին հավելյալ միավորներ գումարել` նոր ընկերոջդ փոքրիկ նվեր անելով: Ի՞նչ նվիրել. դե իհարկե ոչ գուլպաներ: Եվ, իհարկե, ոչ թանկարժեք ժամացույց:




Քոչարյանի զոհերը

1. Նվեր ընտրելիս մտածիր, թե ինչ կուզեր նա ստանար, այլ ոչ թե` ինչ կուզեիր ինքդ նվիրել: Ստիպված ես լինելու ուշադրությունդ լարել: Ուշադրություն դարձրու փոքրիկ հուշումների վրա, որ նա ենթագիտակցորեն կամ անգիտակցաբար թողնում է քեզ: Գուցե նա բողոքում է, որ ոչ մի կերպ չի հաջողացնում նոր ականջակալներ գնել: Կամ իրենց տանը ռոմանտիկ ընթրիքի ժամանակ գինին թեյի բաժակներով եք խմել: Մտածիր, թե ինչի կարիք ունի նա:




2. Ոսկե կանոն` որքան քիչ ժամանակ եք միասին, այնքան էժան պետք է նվերդ լինի: Հակառակ դեպքում նա կմտածի, որ ճնշում ես իրեն կամ ակնարկում ես, որ պատասխան քայլի դիմի: Քո նպատակն իրեն ուրախացնելն է, այլ ոչ պարտավորվածության զգացում սերմանելը:


3. Մի վախեցրու նրան: Որքան հաճախ ենք մենք` աղջիկներս, առաջին ժամադրությունից հետո արդեն մտովի հարսի զգեստ փորձում և որոշում ապագա երեխաների անունները: Բայց պետք չէ նման մտքերով սարսափեցնել տղային և անել այնպիսի նվեր, որ կանկարկի հավերժ սիրո մասին:

4. Հիշիր, որ հաճախ լավագույն նվերը տպավորությունն է: Ուստի կարող ես ընտրել, օրինակ, կինոյի կամ ֆուտբոլի տոմսեր կամ կազմակերպել պիկնիկ բնության գրկում: Միացրու երևակայությունդ. լավ նվերի համար պետք է չարչարվել:


5. Թող քո նվերին նայելիս նա հաճելի հիշողություններ ունենա: Նրան այնպիսի նվեր արա, որը կհիշեցնի նրան, թե որքան լավ ժամանակ եք անցկացրել: Օրինակ կարող ես տպագրել և շրջանակի մեջ առնել ձեր համատեղ լուսանկարը կամ ձայնագրել ձեր սիրելի երգերի ձայնասկավառակը: Նման նվերներն ավելի թանկարժեք են, քան ադամանդե ճարմանդները:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->