>

«Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն նահանջեց։ ՀՀԿ-ն պարզապես հնարավորություն է տվել, որպեսզի նոր իշխանությունները աշխատեն, բայց նահանջելու մասին խոսք լինել չի կարող։ Պարզապես կուզենայի վարչապետը հիշեր, որ ինքը ԱԺ-ից է գնացել կառավարություն, և առհասարակ այդ վերաբերմունքն ինստիտուտների հանդեպ, որոնք, ըստ իս, այսօր զրոյացվում են, չլիներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ պատասխանելով հարցին, թե Բաբլոյան-Փաշինյան հանդիպումը արդյոք վերահաստատե՞ց մինչև օգոստոսի 17-ի հանրահավաքի ստատուս քվոն, և ՀՀԿ-ն նահանջեց։




Քոչարյանի զոհերը

Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն բոլոր պայմանները ապահովել է, որպեսզի կառավարության աշխատանքն ամբողջ ծավալով ներկայացվի, և հիմա տեսնում են, որ սպասումներն այն չեն։




«Այսօր մենք տեսնում ենք մի կառավարություն, որտեղ համարյա թե իրենց ոլորտներից հասկացող մարդիկ չկան։ Պետք է հիշեցնեմ, որ կառավարությունը պրագմատիկ քաղաքական գործիչների վայր է, որտեղ նրանք պետք է անպայման իրենց ոլորտներից տեղյակ լինեն և ամեն ինչ անեն, որ այդ ոլորտները զարգանան»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չկա սկզբունքայնություն։



Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->