>

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ցուցակում հայտնվեց նաև 20-ամյա զինծառայող Մխիթար Գալեյանի անունը: Մխիթարը զորակոչվել էր բանակ 2019 թ հունվարի 17-ին: Ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում: Այս օրերին ամեն հերոսացած զինվորի անվան հետ մեկտեղ հնչում են նաև իրենց հերոսությունների մասին պատմությունները: Մխիթարը և Հայկը ծանր մարտերի ժամանակ, երբ լսում են նահանջի հրամանը, վերադառնում են իրենց վիրավոր ընկերոջը փրկելու, և իրենց իսկ մարմնով, իրենց իսկ կյանքի գնով պաշտպանում և փրկում են ընկերոջը: ԼՈՒՐԵՐ.com

-ը կապ հաստատեց Մխիթարի մայրիկի՝ Աստղ Գալեյանի հետ, որը հպարտությամբ պատմեց իր հերոս զավակի մասին. «Մխիթարս շատ աշխույժ երեխա էր, անդադար շարժվում էր։ Ծնվել և մեծացել էր Երևանում։ Մեկ տարեկանից արդեն զգացվում էր սերը դեպի սպորտը»,- ասաց Մխիթարի մայրը:
Նա մեզ հետ զրույցում կիսվեց մի պատմությամբ, թե ինչպես է Մխիթարը փոքր հասակում վախեցնում իրեն. «Մխիթարիս մահճակալը բավականին բարձր էր, մի օր խոհանոցում գործ էի անում ու զգացի, որ մի շողք անցավ, ճիշտն ասած շատ վախեցա. պարզվեց՝ Մխիթարս ինքնուրույն իջել է մահճակալից ու վազել հյուրասենյակ։ 3 տարեկանից հետո տանից փախնում էր բակ, միայն հասցնում էի լսել տան դռան չխկոցը և Մխիթարս արդեն խաղահրապարակում էր՝ պտտաձողերից կախված»,- նշեց Աստղ Գալեյանը:




Քոչարյանի զոհերը

Վերջինս խոսքերով, Մխիթարի ներսում կուտակված էներգիան անգամ սպորտի հաճախելը չսպառեց. «5-6 տարեկանից Մխիթարիս տարա գիմնաստիկայի՝ մտածելով, որ էներգիան կծախսի ու տանը հանգիստ կմնա, բայց ստացվեց հակառակը, տուն էր գալիս՝ էներգիան կրկնապատկած։ Արդեն խոհանոցի կահույքին էր նստում ու ասում՝ ճաշը ես խառնեմ, հարիչը ես բռնեմ ու նմանատիպ բաներ»,-ասաց Մխիթարի մայրը։





Ինչպես մեզ հայտնեց Մխիթարի մայրը, բարձր դասարանում նա ընդգրկել էր ԵԿՄ-ի շարքերը: Նա աչքի էր ընկնում իր լիդեռ բնավորությամբ: Մխիթարը ավագ դպրոցին զուգահեռ միաժամանակ սովորում էր նաև «Իրավատնտեսագիտական» քոլեջում: Մխիթարը միաժամանակ պարապում էր 3 առարկա՝ ռուսերեն, անգլերեն և հայոց պատմություն, որի արդյունքում բարձր միավորներով անվճար ընդունվում է ռուս-հայկական սլավոնական համալսարան. «Նրա ամենասիրելի նախադասությունն էր՝ «Մերս տղեդ սիրո՞ւն ա չէ»: Միշտ ուրախ էր, կենսախինդ, ժպտերես, բայց և շատ թախծոտ աչքեր ուներ: Երբեք խռով չէր մնում: Նա իմ ամեն ինչն էր: Երբեք ու երբեք չի տրտնջացել ծառայությունից: Միշտ ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Լավ ծառայության համար արժանացել է «Քաջարի մարտիկ» կոչմանը: Սերժանտ էր, դիրքի ավագ: Միշտ հպարտանում էր իր դիրքով, դիրքի տղաներով մատուռն էին վերանորոգել, խաղող ու կարտոֆիլ էին աճեցրել»,- նշեց նա:

Տիկին Աստղը սեպտեմբերի 26-ին տեսակապով խոսել էր Մխիթարի հետ և նկատել էր որդու թախծոտ աչքերը. «Սեպտեմբերի 26-ին աղջկաս ծննդյան օրն էր, տեսակապով մեզ միացավ նաև Մխիթարս: Մի տեսակ թախծոտ էին աչքերը: 27-ի առավոտյան արդեն ստացանք պատերազմի սկսվելու գույժը, բոլորը արդեն դիրքերում էին, բայց ինքը ինձ չէր ասում՝ արդեն դիրքերում է, երևի, խնայում էր ինձ»:

Պատերազմը սկվելու առաջին իսկ պահից հայրը միայնակ չի թողել որդուն, ինքնակամ մեկնել է դիրքեր. «Ամուսինս ինքնակամ գնաց Արցախ, որ որդու կողքին լինի ու իր մարմնով պաշտպանի նրան: Սակայն այդպես էլ իրար չհանդիպեցին: Ամուսինս ծանր վիրավորումով տեղափոխվեց Երևան: Իսկ Մխիթարս այդ ժամանակ ծանր մարտեր էր վարում իր դասակի հրամանատարի հետ: Ծանր մարտում զոհվում է դասակի հրամանատարը: Որպես դիրքի ավագ, որդիս իր վրա է վերցնում մարտը ու մինչև վերջ պայքարում: Նա միայն գոռում էր՝ «Տղե՛րք, չվախենաք, դուք զգույշ եղեք, ես ամեն ինչ կանեմ, մենակ ձեզ բան չպատահի, հեսա հերս գալու ա»: Նահանջի հրաման եղավ, որի ժամանակ նրա ընկերը վիրավորվում է, և Մխիթարս ու Հայկը հետ են գնում՝ ընկերոջը փրկելու, և հենց իրենց մարմնով էլ փրկում են ընկերոջը»,-պատմում է Մխիթարի մայրը:


Իսկ վերջում տիկին Աստղը հավելեց. «Վերջին անգամ որդուս գրկել եմ հուլիսի 12-ին: Մխիթարիս վերադարձին մնացել էր ընդամենը 3.5 ամիս, հոկտեմբերի 9-ից պետք է հաշվեինք 100օրը, ավա՜ղ, չհասանք այդ օրվան: Նրանք պայքարեցին մինչև վերջ հանուն հայրենիքի, նրանք գնացին, որ մենք ապրենք»,— եզրափակեց հերոսի մայրը:

Զվարթ Պետրոսյան


The name of 20-year-old soldier Mkhitar Galeyan also appeared in the list of servicemen killed during the repulse of the Azerbaijani aggression. Mkhitar was drafted into the army on January 17, 2019. He served in the military unit of the city of Hadrut in the Artsakh Republic. These days, along with the names of every heroic soldier, there are stories about their heroism. Mkhitar և Hayk, during heavy fighting, when they hear the order to retreat, they return to save their wounded friend, ով protect themselves with their own body, at the cost of their lives և save their friend. NEWS.com:

Mediamax contacted Mkhitar’s mother, Astgh Galeyan, who proudly told about her hero son. “Mkhitar was a very lively child, he was constantly moving. He was born and raised in Yerevan. “From the age of one, I already felt the love for sports,” said Mkhitar’s mother.
In a conversation with us, he shared a story about how Mkhitar scared him at a young age. “Mkhitaris’ bed was quite high, one day I was working in the kitchen and I felt that a gleam passed, to be honest, I was very scared. It turned out that Mkhitar had gotten out of bed on his own and was running to the living room. “After he was 3 years old, he ran away from home to the yard, I only managed to hear the knock on the door of the house.

According to the latter, the energy accumulated inside Mkhitar was not even used up by attending sports. “From the age of 5-6, I took Mkhitaris to gymnastics, thinking that he would spend energy and stay calm at home, but it turned out the opposite, he came home doubling his energy. “He was already sitting on the kitchen furniture and saying, ‘I’ll mix the food, I’ll grab the mixer and things like that,’” said Mkhitar’s mother.

As Mkhitar’s mother told us, in

Сообщение «Տղե՛րք, չվախենաք, հեսա հերս գալու ա». զոհված Մխիթար Գալեյանի վերջին խոսքերը. ինչ է պատմում մայրը որդու մասին появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->