>

Ռուսաստանը հայտարարել է Կասպիական նավատորմի զորավարժության մասին՝ հայտնելով, որ դա տեղի է ունենում Հարավային ռազմական օկրուգի օդուժի հետ գործակցվածության մեխանիզմով:


Դա հետաքրքիր ձևակերպում է, եթե նկատի առնենք այն, որ ՌԴ հարավային ռազմական օկրուգի մեջ է նաև Հայաստանում ՌԴ ռազմակայանը, իսկ այդ ռազմակայանի մեջ է նաև այդ կարգավիճակն ունեցող «Էրեբունի» օդանավակայանը, որտեղ բազավորված են ռուսական ռազմական կործանիչներ:







Քոչարյանի զոհերը

Ըստ այդմ, Կասպիական նավատորմի և ՌԴ հարավային ռազմական օկրուգի օդուժի գործակցված զորավարժությունն ու թիրախների խոցման գործողությունները առանձնահատուկ իմաստ են ստանում Արցախում հրահրված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի ֆոնին,

հաշվի առնելով նաև, որ այդ պատերազմը այլ բան չէ, քան Ռուսաստանի համար կենսական ռեգիոն համարվող Կովկասում թուրքական ագրեսիվ հավակնությունների պարտադրման փորձ:


Ներկայումս անկասկած ընթանում են քաղաքական ինտենսիվ քննարկումներ ամենատարբեր ձևաչափերով, այդ թվում, իհարկե, առանցքայինը՝ ռուս-թուրքական:


Հատկանշական է, որ Կասպիական զորավարժությունը տեղի է ունենում Էրդողանի՝ Պուտինին զանգից և պատերազմից ի վեր դրա 18-րդ օրը տեղի ունեցած առաջին խոսակցությունից հետո:

Сообщение Ռուսաստանը հանեց նավերը. Բաքուն պարուրող ռազմական կորը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->