>

1. «Ձյան մի փաթիլը կարող է խոնարհել եղեգնի տերևը»: 2. «Դու պետք է ճիշտ որոշում կայացնես: Քանի դեռ ոչինչ չես որոշել, ամեն ինչ հնարավոր է»:

3. «Առաջ նա չէր կարողանում որոշում կայացնել, որովհետև չգիտեր, թե ինչ կարող է տեղի ունենալ: Այժմ, երբ նա գիտի, թե ինչ կարող է պատահել, նա չի կարողանում որոշում կայացնել»:

4. «Ի՞նչ է եղել Մեծ պայթյունից առաջ: Դե, իրականում, գոյություն չունի «առաջ», որովհետև Մեծ պայթյունից առաջ գոյություն չի ունեցել ժամանակը: Ժամանակը տիեզերքի ընդլայնման հետևանքն է, սակայն ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ տիեզերքը դադարի ընդլայնվել»: 5. «Յուրաքանչյուր ճանապարհն էլ ճիշտ ճանապարհն է: Յուրաքանչյուր բան կարող էր մեկ այլ բան լինել, սակայն այն նույնչափ իմաստալից կլիներ»:




Քոչարյանի զոհերը

6. «Երբ ամենաարդյունավետ քայլը ոչ մի քայլ չանելն է…»: 7. «Կյանքը խաղահրապարակ է կամ ուղղակի ոչինչ. դա պետք է գրված լինի բոլոր դպրոցների գրատախտակներին»:




8. «Եթե նա ուզում է տեսնել ինձ, նա գիտի` որտեղ կարող է ինձ փնտրել»: 9. «Մի օր ես բազմաթիվ խենթ որոշումներ կկայացնեմ: Առաջինը` ես այլևս երբեք ոչինչ չեմ թողնի պատահականության հույսին, երկրորդ` կամուսանանամ իմ մոտոցիկլետը նստած այն աղջկա հետ, երրորդ` հարուստ կլինեմ, չորրորդ` մենք մեր տունը կունենանք` մեծ տուն, դեղին գույնով ներկված, այգիով: Եվ երկու երեխա` Փոլն ու Մայքլը: Հինգերորդ` բացվող տանիքով կարմիր մեքենա կունենամ ու լողավազան… կսովորեմ լողալ: Վեցերորդ` ես երբեք կանգ չեմ առնի, մինչև որ հաջողության չհասնեմ»:

10. «Ինչո՞ւ եմ ես ես, և ոչ թե ուրիշ մեկը»: 11. «Նա ուրիշներին անհարմար դրության մեջ գցելու տաղանդ ունի»:


12. -Միասին մենք կարող ենք անել դա: -Եթե ես այստեղ մնամ, դու ի վերջո կխորտակվես ինձ հետ: -Մենք կսովորենք լողալ, սիրում եմ քեզ: -Սիրում եմ քեզ:

13. «Չեմ վախենում մահից, վախենում եմ, որ բավականաչափ չեմ ապրել»:


14. -Ի՞նչ ես անում այսօր: -Մտածում էին օգտվել առիթից ու մեքենան լվալ: -Ի՞նչ խնդիր կա մեքենայի հետ: -Ի՞նչ նկատի ունես: -Ինչո՞ւ ես այդքան խնամքով վերաբերվում մեքենայիդ, իսկ ինձ մենակ թողնում այստեղ: Ի՞նչ խնդիր կա մեքենայի հետ: — [Դուրս է գալիս մեքենան այրում  ու վերադառնում աղջկա մոտ] Այլևս ոչ մի խնդիր չկա:

15. «Դանդաղ խոսիր, ես պետք է ընտելանամ դրան: Ես քեզ հետ այնքա՜ն շատ եմ խոսել, երբ կողքիս չէիր, տարօրինակ է, որ իրականում եմ խոսում քեզ հետ»: 16. «Մի՛ փորձիր օգնել ինձ, դա ինձ ստիպում է ավելի մեղավոր զգալ»:

17. «Կյանքում բոլորս էլ միշտ կանգ եք առնում ընտրության առջև ու դրանք երբեք էլ վատը կամ լավը չեն լինում, ուղղակի յուրաքանչյուր որոշում ուրիշ կյանք է ստեղծում, սակայն ամեն կյանք էլ արժանի է, որ այն ապրեն, ամեն ուղի արժանի է դրանով քայլելու»:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->