>

ՍՍարգսյանի գրասենյակից հետաքրքրվեց, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին կապ պահպանո՞ւմ է եվրոպացի գործընկերների հետներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Գրասենյակից պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում դիվանագիտական, իր գլխավորած քաղաքական ուժի հետ միասին անել առավելագույնը:

«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, այո, մշտական կապի մեջ է նաև իր եվրոպացի գործընկերների հետ:

Նախագահ Սարգսյանը երեկ նամակով դիմել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկին, որպես Եվրոպայում առաջատար քաղաքական ուժի ղեկավարի և հարգված գործչի` հանգամանորեն ներկայացրելով Արցախում անցած քսան օրերին Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց կողմից հավաքագրված ջիհադիստ վարձկանների վարած անողոք և դաժան ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակը, որ հանգեցնում է մարդասիրական աղետի:

Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԺԿ նախագահին` հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտել և օգնել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդին, արթնացնել Եվրոպական քաղաքական հանրությանը՝ լուծելու Արցախի ժողովրդի առջև ծառացած հումանիտար աղետը: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին և 28-ին Դոնալդ Տուսկի և ԵԺԿ-ի նախնական հանրային միջամտություններից ի վեր, որոնք ընդունվեցին պատշաճ կերպով, տեղական զարգացումները հանգեցնում են մարդասիրական աղետի.




Քոչարյանի զոհերը

«Նախորդող 20 օրերի ընթացքում մի փոքրիկ և խաղաղ երկրի 150 000 բնակիչները, ովքեր կառուցում էին իրենց ազատ և ժողովրդավարական հայրենիքը, ենթարկվում են անողոք և դաժան ռազմական ագրեսիայի: Լայնածավալ պատերազմ է մղվում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնց միացել են Սիրիայում և Լիբիայում հավաքագրված ջիհադիստ վարձկանները՝ փորձելով նվաճել Լեռնային Ղարաբաղը և հպատակեցնել նրա ժողովրդին, որոնք վաղնջական ժամանակներից ի վեր ապրում են այս հողի վրա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի օժանդակությամբ հերոսաբար դիմագրավում է ադրբեջանա-թուրքա-ջիհադիստական կոալիցիայի վայրագ գրոհը. դիմակայություն, որը շատ ծանր է կորցրած մարդկային կյանքերի առումով՝ թե՛ զինվորական և թե՛ ոչ զինվորական: Արցախ երկիրը խեղդվում է մահաբեր զինամթերքի արտասովոր քանակից՝ հիմնահատակ խափանելով տասնամյակների զարգացումը և դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը.





Արցախի ժողովուրդը մարդասիրական պաշտպանության և օգնության խիստ կարիք ունի, քանի որ շարունակում է բախվել այս անասելի բարբարոսությանը»,-ասված է եվրոպացի գործընկերոջը Սերժ Սարգսյանի հղած նամակում:

Նախագահ Սարգսյանը առկա իրավիճակը համարել է էպիկական մասշտաբի ողբերգություն, որը ծավալվում է աշխարհի աչքի առջև, մինչդեռ բռնությունները դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու ջանքերը բախվում են ադրբեջանա-թուրքական անզիջողականությանն ու ռազմաշունչ հռետորաբանությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, գլխավորապես՝ Ռուսաստանը, ըստ ՀՀ երրորդ նախագահի, ներկայումս փորձում են վերակենդանացնել միջնորդական ջանքերը, մինչդեռ խաղաղ բնակչության պաշտպանությունը և նրանց հումանիտար կարիքները մնում են չլուծված: Լեռնային Ղարաբաղը դառնում է Եվրոպայում մարդասիրական պաշտպանության «սև խոռոչը»:

Սերժ Սարգսյանը նաև որոշակի լուծումներ է առաջարկել, որոնք ձեռնարկելու պարագայում, կարող են ազդել իրավիճակի փոփոխության վրա.

«Համոզված եմ՝ հիշում եք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերջին տասնամյակում մշակել է հակամարտության կարգավորման առաջարկների հիմնական փաթեթ, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է որպես քաղաքական-դիվանագիտական լուծման բանաձևի հիմնական սկզբունքներից մեկը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ներառվել է նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ), որը մեր երկուսի ներկայությամբ ստորագրվել է 2017-ի նոյեմբերին: Միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով ընդունի, որ Ադրբեջանն է վիժեցրել ցանկացած հնարավոր խաղաղության պայմանավորվածություն՝ ամեն անգամ, երբ մենք դրան թզաչափ մոտեցել ենք:

Հարգելի՛ Դոնալդ,


Իմ կարծիքով, կան մի շարք հնարավոր եղանակներ, որոնցով մեր ԵԺԿ ընտանիքը կարող է օգնել հանգուցալուծելու ներկա պատերազմը՝ ընտրելով հնարավոր ներգրավվածության ցանկից՝ սկսած վերոհիշյալ մարդասիրական նախաձեռնություններից կամ խթանելով 2016-ի մայիսին Վիեննայում համաձայնեցված և վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերով միջնորդավորված գործարքում նշված հրադադարի գործարկման մեխանիզմները: Վերջապես, այս բոլոր ջանքերի կատարյալ նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է եվրոպական և ԵՄ անդամ երկրների ազգային մակարդակներում` «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառմամբ:

Եվրոպան պետք է աջակցի պետականաշինության այս ջանքերին և նպաստի Եվրոպայի ամենաերիտասարդ ապագա պետության կայացմանը: Այսօր ոչ մի ուժ կամ տրամաբանություն, բացի դիվական ցեղասպան տրամաբանությունից, չի կարող հպատակեցնել Արցախի ժողովրդին: Նրանք վճռական են ազատ մնալու կամ մեռնելու՝ հանուն իրենց քաղաքակրթության, հավատքի, ժողովրդավարական արժեքների և ինքնության: Այս փոքր ազգի փաստացի անկախությունը ճանաչելու քայլը կարող է երկար սպասված իմպուլս ստեղծել Ղարաբաղի դե յուրե միջազգային ճանաչման համար՝ այդպիսով փրկելով այս հպարտ ժողովրդին սպառնացող սպանդից:

Իրավիճակի իմ ընկալումն

այն է, որ քանի դեռ եվրոպական քաղաքական առաջնորդները, լինեն իշխանություն, թե ընդդիմություն, չդիմեն վերոհիշյալ երկու միջոցներից որևէ մեկին կամ երկուսին, մենք դատապարտված ենք շատ շուտ ականատես լինելու մեծ ողբերգության: Թուրքիային, այնպիսին, ինչպիսին տեսնում ենք այսօր, հանդուրժելը ի վերջո կհանգեցնի այդ երկրի բռնապետի՝ դեպի Եվրոպա անխափան գրոհին՝ լինի դա փախստականների հոսքի սպառնալիքներով, թե նոր երկրներ ահաբեկչություն արտահանելով:


Այդ իսկ պատճառով ես՝ որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր, հորդորում եմ միջամտել Ձեր հաստատուն խոհեմության ձայնով և գործելու կոչով, ամեն կերպ աջակցել և պաշտպանել Արցախի անվտանգությունն ու ազատությունը»,-ասված է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԵԺԿ նախագահին հղված նամակում:

Serzh Sargsyan’s office inquired whether the third President of the Republic of Armenia, RPA President Serzh Sargsyan, is in touch with his European counterparts these days to present the situation created by the aggression unleashed against Artsakh. The office replied that Serzh Sargsyan continues to do his best in all possible directions, including diplomacy, together with the political force headed by him.

“Yes, the third President of the Republic of Armenia, the leader of the Republican Party of Armenia Serzh Sargsyan is in constant contact with his European counterparts.

Yesterday, President Sargsyan addressed a letter to Donald Tusk, President of the European People’s Party (EPP), as a respected leader of the leading political force in Europe. the situation that leads to a humanitarian catastrophe.

Serzh Sargsyan asked the EPP President to intervene publicly, not publicly, to help the people of Nagorno Karabakh, the Republic of Artsakh, to awaken the European political community to solve the humanitarian catastrophe facing the people of Artsakh. President Sargsyan informed that since Donald Tusk նախ EPP’s initial public interventions on September 27 և 28, which were properly adopted, local developments have led to a humanitarian catastrophe.

“Over the past 20 days, 150,000 people in a small, peaceful country who were building their free, democratic homeland have been subjected to relentless, brutal military aggression. A large-scale war is being waged in Nagorno-Karabakh by Armenia, Azerbaijan and Turkey, joined by jihadist mercenaries recruited in Syria and Libya in an attempt to conquer Nagorno-Karabakh and subjugate its people, who have lived on this land since ancient times. The people of Nagorno Karabakh, with the support of Armenia, heroically resist the savage attack of the Azerbaijani-Turkish-jihadist coalition. a confrontation that is very heavy in terms of lost human lives, both military and non-military. The country of Artsakh is drowning in an extraordinary amount of deadly ammunition, fundamentally hampering the development of decades և the progress achieved with difficulty.

“The people of Artsakh are in dire need of humanitarian protection and assistance, as they continue to face this unspeakable barbarism,” reads the letter sent to Serzh Sargsyan by his European counterpart.

Сообщение Տեսեք ինչ արեք քիչ առաջ Սերժ Սարգսյանը Արցախի հարցով․․շատ կարևոր քայլ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->