>

Տղամարդու համար միակն ու անկրկնելի դառնալը հեշտ բան չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել և բողոքել: Ոչ ոք չի կարող ձեզ խանգարել իդեալին հասնելու ճանապարհին:

1. Եղեք տարբեր: Ժամանակին Կոկո Շանելն ասում էր, որ անփոխարինելի լինելու համար կինը պետք է անընդհատ փոխվի: Այս կանոնն աշխատում է և տղամարդկանց հարցում, հատկապես որ խոսքը գնում է ոչ միայն ոճի փոփոխության մասին:




Քոչարյանի զոհերը

2. Ընդունեք տղամարդուն այնպիսին, ինչպիսին կա: Հիշեք, որ եթե ընկերություն եք անում տղամարդու հետ, դա ձեզ դեռ իրավունք չի տալիս փոփոխություններ կատարել նրա հետ: Ձեզ դուր կգա՞ր, եթե տղամարդն ամեն պահի ձեզ նկատողություններ աներ և գոհ չլիներ ձեզանից: Բնականաբար` ոչ:




3. Եղեք վստահելի: Ձեզ այնպես պահեք, որպեսզի տղամարդն իմանա, որ կարող է հույսը ձեզ վրա դնել, և դուք նրա կողքին կլինեք ինչպես ուրախության, այնպես էլ տխրության պահին: Եվ որ դուք նրան ուժ կտաք, այլ ոչ մի բան էլ կմեղադրեք:

4. Սիրեք ինքներդ ձեզ: Տղամարդիկ սիրում են այն կանանց, ովքեր չեն սիրում իրենք իրենց, բայց միայն որովհետև նման կանանց հետ հարմար է, ոչինչ ավելին:


5. Մի վախեցեք վիճելուց: Որքան էլ տարօրինակ է, վեճերը զույգի էներգիայի աղբյուրն են: Այնպես որ այն պատկերացումները, որ իդեալական ընտանիքում վեճեր չպիտի լինեն, սխալ են: Վիճել կարելի է և պետք է, միայն թե վիճելու պահին պետք է մոռանալ նախկին վիրավորանքներն ու քննարկել միայն առկա խնդիրը:

6. Մի եղեք տղամարդու ընկերը: Հարաբերություններից մոտ մեկ տարի հետո «քիմիական» հեղափոխությունը մեղմանում է, և կնոջ մոտ ցանկություն է առաջանում դառնալ տղամարդու իսկական ընկերը, հարազատ մարդը, հետաքրքրվել միայն նրանով, ինչ տղամարդուն է հետաքրքրում: Բայց դա այդքան էլ ճիշտ չէ. կինը միշտ պետք է առանձնահատուկ դիրք ունենա տղամարդու կյանքում և առաջին հերթին սիրած անձնավորություն լինի:


7. Մի մոռացեք զրույցների մասին: Իհարկե մի մոռացեք, որ զրույցը երկկողմանի գործողություն է, և պետք չի տղամարդուն ծանրաբեռնել ձեր վերջին գնումների մասին խոսակցություններով:

8. Պահեք «տալու» և «վերցնելու» բալանսը: Եթե դուք անընդհատ տալիս եք և փոխարենը ոչինչ չեք պահանջում, ձեզ մոտ զարգանում է զոհի հոգեբանություն: Իսկ ահա տղամարդու մոտ կուտակվում է մեղքի զգացում, ինչի հետ ժամանակի ընթացքում անհնար է ապրել, և տղամարդը վերջիվերջո հեռանում է:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->