>

«Հրապարակ» թերթը գրում է.


«Պարզվում է՝ նոր կառավարությունը եւս զերծ չի մնում պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ գրաքննությունից եւ աչքը չորս արած՝ հետեւում է, թե ով ինչ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում։







Քոչարյանի զոհերը

Մենք տեղեկացանք, որ օրերս ֆինանսների փոխնախարարներից մեկն իր մոտ է հրավիրել իր կուրացիայի տակ գտնվող ստորաբաժանումներից մեկի ղեկավարին (անունները չենք նշում՝ իրենց իսկ շահերից ելնելով) եւ հասկացրել, որ «վերեւներից» հետեւում են Ֆեյսբուքում իր վարքին։


Ենթական, պարզվում է, հանդգնել է «լայքել»՝ հավանություն տալ նոր կառավարությանը քննադատող գրառումներին եւ ինքն էլ մի նման գրառում է կատարել։

Փոխնախարարը նրան տեղեկացրել է, որ ափսոս է, լավ կադր է, կարող է անգամ առաջ գնալ՝ որպես պրոֆեսիոնալ, ուստի չի ուզում, որ «մի լայքի պատճառով» զրկվի աշխատանքից։ Եվ պաշտոնյային հորդորել է «զսպվածություն» ցուցաբերել սոցցանցերում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->