>

Այսուհետ Սոցիալական փաթեթի շահառուներից անձնագրի փոխարեն պահանջելու են նույնականացման (ID) քարտ: Սոցիալական փաթեթի շահառուները, դրանով նախատեսված ծառայություններից օգտվելու համար, արդեն սեպտեմբերից սկսած անպայման պետք է ունենան նույնականացման (ID) քարտ :


Կառավարության համապատասխան որոշմամբ ի սկզբանե սահմանվել էր, որ նույնականացման քարտի պարտադրանքը ուժի մեջ է մտնելու սույն թվականի հունվարի մեկից: Հետո, սակայն, վերջնաժամկետը փոխվել է:







Քոչարյանի զոհերը

Նշված ժամկետի երկարաձգումը պայմանավորված էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության առաջ քաշած խնդրով, այն է՝ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ ապահովել նույնականացման քարտի անհրաժեշտ ծավալը, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նույնականացման քարտ տրամադրելու խոչընդոտներ այլեւս չկան:


Նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու համար սահմանված է 3 հազար դրամ պետական տուրք:

Վճարից ազատվում են այն անձինք, որոնք 16 տարին լրանալուց հետո երբեւէ չեն ստացել հին նմուշի անձնագիր եւ առաջին անգամ ստանում են նույնականացման քարտ, ինչպես նաեւ աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ քաղաքացիները:


Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->