>

Նա երբեք չի ամուսնանա քեզ հետ, եթե ձեր հարաբերությունները տևում են երեքից ավել տարի: Նա դեռևս ուշադիր հետևում է, որ իր տանը չթողնես քո իրերից, չգիշերես նրա տանը երկուսից ավել օր և ընդհանրապես որքան հնարավոր է հեռու մնաս նրա կենցաղից:


Դեռևս ծանոթ չես նրա ընկերների հե՞տ: Նա երբեք քեզ չի հրավիրում իր հետ գնալ, ասենք, ձկնորսության կամ պոկեր խաղալու: Իսկ ինչո՞վ եք զբաղվում, երբ հանդիպում եք: Համբուրվո՞ւմ եք: Հիանալի է: Բայց այդ դեպքում կարող ես մոռանալ ընտանիք կազմելու մասին:







Քոչարյանի զոհերը

Նա երբեք չի ամուսնանա քեզ հետ, եթե մայրն իր համար բացարձակ հեղինակություն է: Եվ դրա հետ մեկտեղ դու դուր չես գալիս նրա մորը: Շատ հազվադեպ դեպքերում է մոր հետ սարսափելի կապված տղամարդը համարձակություն ունենում ամուսնանալ մորը դուր չեկող աղջկա հետ: Նա կհանդիպի, կսիրի, բայց երբեք չի ամուսնանա:


Նա երբեք չի ամուսնանա քեզ հետ, եթե քո ներկայությամբ նա ակտիվ սիրախաղ է անում այլ աղջիկների հետ: Սիրած մարդկանց խնայել է պետք: Միայն թե այստեղ մի նրբություն կա. արդյո՞ք վստահ ես, որ նա այդ սիրախաղով անցնում է չափերը: Գուցե դու պարզապես շատ խանդոտ ես:

Նա երբեք չի ամուսնանա քեզ հետ, եթե ծաղկա-կոնֆետային շրջանից հետո սկսել է անընդհատ քեզ նկատողություններ անել` կամ լավ չես ծիծաղում, կամ զգեստդ տեղին չէ: Դիագնոզը մեկն է` նա քեզ չի սիրում և վերջ:


Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->