>

Այն կանանց համար, ովքեր ցանկանում են, որ իրենց սիրեն:

1. Մտածիր սեքսի մասին: Ընդունված է, որ տղամարդիկ սեքսի մասին ավելի հաճախ են մտածում, քան կանայք: Գուցե այդ պատճառով են նրանք մեզնից շատ ցանկանում սեքսով զբաղվել: Աշխատիր օրվա ընթացքում մտքում երևակայել սեքսի մասին, հիշել, թե ինչպիսին է այն, երազել, թե ինչպիսին կլինի: Տղամարդիկ դա միանգամից կզգան, և կհայտնվեն կողքիդ:




Քոչարյանի զոհերը

2. Դիպչիր քեզ: Նախ դա սեքսուալ է, այն էլ որքան սեքսուալ: Իսկ հետո դա միակ միջոցն է ինքդ քեզ ճանաչելու, հասկանալու, թե ինչ ես սիրում, ինչն է քեզ հաճույք պատճառում: Իսկ եթե իմանաս, թե ինչից ես հաճույք ստանում, այլևս բաց չես թողնի այդ հնարավորությունը:




3. Սեքսի համար հարմար է ցանկացած տրամադրություն: Եթե նյարդայնացած ես կամ զայրացած, արյունը գլխիդ է խփել, իսկ մկաններդ լարվել են, ապա դա հիանալի առիթ է լիցքաթափվելու համար: Լավ սիրուհին միշտ ժամանակ ու առիթ կգտնի սեքսի համար:

4. Վայելիր քեզ: Ինքդ քեզ նվերներ արա, գեղեցիկ ներքնազգեստ կրիր, թանկարժեք օծանելիք ցանիր, համեղ ուտելիք կեր: Բայց դա դեռ ամենը չէ: Երբ մենք ինչ-որ բան սիրում ենք, մենք հոգ ենք տանում դրա մասին: Այնպես որ, լիարժեք սիրիր քեզ. զբաղվիր սպորտով, ճիշտ սնվիր, մաքուր օդ շնչիր, շատ քնիր և զբաղվիր սեքսով:

5. Սիրիր մերկությունը: Որքան շատ ժամանակ ես անցկացնում մերկ վիճակում, այնքան ավելի լավ ես ճանաչում քեզ ու քո մարմինը և այնքան ավելի վստահ ու հարմարավետ կզգաս քեզ հագնված վիճակում:


6. Սիրախաղ արա: Որքան էլ սիրահարված լինես, որքան էլ վատ տրամադրություն ունենաս, հիշիր, որ քո շուրջ բազմաթիվ տղամարդիկ կան: Մի հեռացրու քեզ նրանցից: Էներգիայի փոխանակումը սեռերի միջև մարդուն տոնուսի մեջ է պահում:

7. Արա առաջին քայլը: Տղամարդկանց մեծ մասին դուր է գալիս, երբ կինը նախաձեռնող է լինում, լինում է անմիջական և կարողանում է վարել զրույցը:


8. Ակնկալիր, որ սիրելիդ անկողնում լավն է լինելու: Հավատա սիրելիիդ: Որքան անկեղծորեն հիանաս նրանով, այնքան նա ավելի մեծ ջանքեր կգործադրի մեր սպասելիքներն արդարացնելու համար:

9. Պահանջիր օրգազմ: Առանց օրգազմի սեքսուալ կյանքդ հագեցած ու լիարժեք չի լինի: Այնպես որ տանջիր սիրելիիդ, խոսիր նրա հետ, ստիպիր ճանաչել մարմինդ և կանգ մի առ, մինչև չհասնես ուզածիդ:

10. Սեքսն ընտրություն է: Մտածում ես` սեքսուալ ծնվո՞ւմ են: Ո՛չ: Մտածում ես, որ չափազանց հոգնած ես: Հիմար արդարացում: Սեքսն ընտրություն է, և դու պետք է այն կատարես:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->