>

Մենք շատ հաճախ ենք լսում խնամվածության և չխնամվածության մասին, բայց քչերն են խոսում, թե ինչ է նշանակում լինել չխնամված: Ո՞ր նշաններով կարելի է որոշել, որ կինը խնամված է, կամ ոչ:

Եվ այսպես, չխնամված կնոջ նշանն են` Դեպիլյացիայի բացակայությունը և չխնամված հոնքերը:




Քոչարյանի զոհերը

Չխնամված մաշկը (յուղոտ փայլ, թեփ, կորյակներ, կնճիռներ վաղ տարիքում): Իհարկե կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու կարող է մաշկը նման տեսք ունենալ, բայց մեր պարտքն է որքան հնարավոր է լավ խնամել այն: Չներկված մազարմատներ (հատկապես շիկահերների մոտ սև արմատները):




Եղունգների թափթփված մատնահարդարում: Պեդիկյուրի բացակայություն (այն պետք է անել միշտ, այլ ոչ միայն ամռանը: Ինչպես տղամարդիկ են ասում` «Մատնահարդարումը գովազդ է, իսկ պեդիկյուրը` հաճելի անսպասելիություն»):

Ծալծլված հագուստ, կեղտոտ կոշիկներ: Ճաքճքված շրթունքներ (որքան էլ գեղեցիկ լինի դիմահարդարումը, այն կկորցնի իր ողջ հմայքը, եթե շրթունքները լավ վիճակում չգտնվեն):


Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ձեր առջև խնամված կին է… Իհարկե վերոնշյալ կետերի բացակայության պարագայում և…

Խնամված մաշկ (թեթևակի փայլով): Մազերի բացակայություն մարմնի համապատասխան հատվածներում:


Դեմքի ձևին համապատասխան սանրվածք, որ ընդգծում է դեմքի առավելություններն ու թաքցնում թերությունները: Առողջ մազեր (մազերի գույնը մաքսիմալ բնական է, մազերը հարդարված են, փափուկ):

Եվ որ շատ կարևոր է` կերպարը համապատասխանում է իրավիճակին (մարզասրահում` սպորտային կերպար, թատրոնում` երեկոյան, այլ ոչ հակառակը): Եվ հիշեք, որ միայն մենք` կանայքս ենք պատասխանատու նրա համար, թե որ կատեգորիային կպատկանենք:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->