>

Աստված ինձ չներեց, որ Հայրենիքս իրենից շատ սիրեցի……








Քոչարյանի զոհերը

Ես գիտեմ, որ հարյուրավոր, գուցե նույիսկ հազարավոր մարդիկ կցանկանան ինձ ցավակցել…. Շնորհակալ եմ բոլորից, բայց ես պահանջելու եմ բոլորին երբևէ չգալ ու չփորձել ցավակցել….
Ես ցավակցելու կարիք չունեմ, ինձ նման հազարավոր մայրեր կան հիմա:
Բայց ունեմ պահանջ…..
«Ես իմ ամենաթանկին տվեցի իմ ամենաթանկը: Բայց ես էլ լուռ սգալու իրավունք եւ ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է. վաղը վարչապետը կմեկնի Մոսկվա բանակցությունների: Դիմում եմ երկրի 1-ին դեմքին՝ պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝ Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն՝ որեւէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որեւէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Այս պատերազմում մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, կես ճանապարհին չկանգնեք. որդուն կորցրած մայրերը այլեւս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջեւ, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է… Հավատացեք մեզ՝ մենք հաղթել ենք արդեն: Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է: Առայժմ այսքա՛նը», — այս մասին գրում է «Հայ ասպետ» հիմնադրամ-դպրոցի տնօրեն ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ՝ արցախյան նորօրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի հերոսածին մայրը:



Сообщение Ես իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ տվեցի իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->