>

Lragir.am-ը գրում է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումից մեկ օր անց արցախյան հարցի եւ իրավիճակի առնչությամբ հանդիպում է ունեցել նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ: Հանդիպումից հետո կուսակցությունների ներկայացուցիչները նշել են, որ տեղի է ունեցել իրավիճակի շուրջ մտքերի եւ տեսակետների փոխանակում եւ պայմանավորվածություն է եղել շարունակել հանդիպումները: Արդյոք պատերազմի երրորդ շաբաթի մեկնարկին կազմակերպված հանդիպումը, եւ հանդիպումներն ըստ անհրաժեշտության շարունակելու խոսակցությունը պայմանավորված է նրանով, որ ռազմական գործողություններին զուգահեռ մեկնարկում է քաղաքական մի գործընթաց, որտեղ Հայաստանից պահանջվելու է ոչ պակաս

համախմբվածություն, որքան պատերազմի պարագայում: Անշուշտ, վարչապետի եւ կուսակցությունների ղեկավարների փակ հանդիպման հանգամանքը թույլ չի տալիս անել առավել ընդգրկուն եզրահանգումներ: Միեւնույն ժամանակ, միանգամայն հասկանալի է, որ հրապարակային ձեւաչափը կլիներ պարզապես ձեւականություն, մինչեւ իրադրությունն ու առկա հանգրվանը ակնհայտորեն բավականին լուրջ են քաղաքական շոուներ կազմակերպելու համար: Մյուս կողմից, արժե հետեւել, թե արդյոք մեդիայում հայտնվելու են արտահոսքեր՝ հանդիպման հետ կապված, հատկապես հաշվի առնելով այն, որ այդպիսիք հայտնվել էին նաեւ ԱԺ Խորհրդի հետ վարչապետի հանդիպման առնչությամբ: Ընդ որում, ինչպես ԱԺ Իմ քայլը խմբակցությունը ներկայացնող փոխնախագահն էր նշել, այդ հրապարակումները ուղարկվել են ԱԱԾ, որպես պետական




Քոչարյանի զոհերը

անվտանգության սպառնալիք: Ի դեպ, օրերս ԱԺ-ն փոփոխություն կատարեց Ռազմական դրության մասին օրենքում եւ սահմանեց կոշտ կանոններ: Դրա անհրաժեշտությունը թերեւս հասունացել էր, քանի որ պատերազմի առաջին օրերի համախմբվածության համեմատ, տեղեկատվական դաշտում հետագայում սկսեց նկատվել պատերազմող պետության համար բովանդակության անհամարժեք «ազատություն»: Մյուս կողմից, խնդիրն անշուշտ այդ նեղ տիրույթում չէ, այն պարզապես արտացոլում է ավելի լայն ու ընդգրկուն, համակարգային խնդիրները, որ կան




Հայաստանի հանրային-քաղաքական համակեցության տիրույթում: Խաղաղ ժամանակը բավարար չեղավ դրանք խորքային լուծման հունի մեջ գցելու համար, պատերազմական ժամանակաշրջանը դարձնում է առավել քան հրատապ, միեւնույն ժամանակ տրամադրելով ավելի քիչ ժամանակ: Այդուհանդերձ, մեկնարկը, որ տվել է վարչապետը, հույժ կարեւոր է եւ այն պետք է պահել ու կապիտալիզացնել ռազմական գործողություններին զուգահեռ, եթե դրանք շարունակվեն երկար: Ի վերջո, ո՞րն է այդ պարագայում քաղաքական դասի խնդիրը,

եթե ոչ ներքին միջավայրն իր հարաբերության կանոններով ու բովանդակությամբ պատերազմի մարտահրավերներին ու ռազմավարական խնդիրներին համարժեք դարձնելը: Խոշոր հաշվով, այդտեղ է քաղաքական դասի մարտադաշտը, անկախ քաղաքական հայացքներից եւ անգամ անձնական հարաբերություններից:


Lragir.am writes. One day after the meeting with the NA factions, the Prime Minister of Armenia Nikol Pashinyan also met with the extra-parliamentary forces on the Artsakh issue and the situation. After the meeting, the representatives of the parties noted that there was an exchange of views and opinions on the situation and an agreement was reached to continue the meeti


ngs. Is the meeting organized at the beginning of the third week of the war and the talk of continuing the meetings as needed due to the fact that a political process is starting in parallel with the hostilities, where Armenia will be required to be no less united than in the event of war? Of course, the fact that the Prime Minister and the party leaders closed the meeting does not allow us to draw more comprehensive conclusions. At the same time, it is quite clear that the public form

t would be just a formality, as long as the situation and the current haven are obviously serious enough to organize political shows. On the other hand, it is worth watching whether there will be leaks in the media in connection with the meeting, especially taking into account the fact that such leaks also appeared in connection with the Prime Minister’s meeting with the NA Council. Moreover, as the NA Deputy Speaker representing the My Step faction stated, those publications were sent to the NSS as a threat to state security. By the way, recently the National Assembly made an amendment to the Law on Martial Law and established strict rules. The need for it had probably matured, as the consolidation of the first days

Сообщение Ուշագրավ ․․․Վարչապետի որոշումը появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->