>

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստում հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ չեն քնելու Ֆրանսիայում»: Այդ մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը:


Պաշտանության խորհուրդը՝ նախագահի և կառավարության անդամների մասնակցությամբ, հոկտեմբերի 18-ի երեկոյան հավաքվել էր պատմության ուսուցչի սպանության կապակցությամբ, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 16-ին և ցնցել ամբողջ երկիրը:







Քոչարյանի զոհերը

Նաև հեռուստաալիքը նշում է, որ հոկտեմբերի 19-ից կսկսվեն սոցցանցերում զետեղված 80 հաղորդագրությունների հեղինակների ստուգումները, որոնք հանդես են եկել ի պաշտպանության ուսուցչի վրա հարձակվողի:

Հոկտեմբերի 16-ի երեկոյան չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում:


Սպանված տղամարդը պատմություն էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել և ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մի շարք նախարարների ուղեկցությամբ ժամանել Էր կոմունա, որտեղ կատարվել Էր սպանությունը, տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն: Գործի հետաքննության ընթացքում, որով զբաղվում է դատախազության հակաահաբեկչական բաժինը, ձերբակալվել է 11 մարդ:


Հոկտեմբերի 18-ին Փարիզի Հանրապետության հրապարակում և Ֆրանսիայի այլ քաղաքներում ակցիաներ են անցկացվել՝ ի հիշատակ սպանված ուսուցչի, ցույցերի մասնակիցները դուրս են եկել ազատ խոսքի և ուսուցիչների պաշտպանության կարգախոսներով: Ակցիաներին մասնակցել են այդ թվում՝ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը, կառավարության մի շարք անդամներ և քաղաքագլուխ Անն Իդիլգոն: Ելիսեյան պալատը հայտարարել Է, որ հոկտեմբերի 21-ին կկայանա սպանված ուսուցչին հրաժեշտի ազգային արարողություն։

Сообщение Մակրոնը հայտարարել է, որ իսլամիստները Ֆրանսիայում հանգիստ չեն քնելու. BFMTV появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->