>

Lragir.am-ը գրում է. Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի սանձազերծումից ի վեր բավական հաճախակի են գնահատականները, որ պատերազմը կասեցնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ռազմական պայքարն ու զինված ուժերի պատժիչ գործողությունները, այլ նաեւ քայլեր Ադրբեջան պետությունը փլուզելու ուղղությամբ, որն այլ բան չէ, քան արհեստական գոյացություն պետություն

անվան տակ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ պատերազմը ինքնին վկայություն է Ադրբեջան պետության փլուզման մասին, այդ պետության չգոյության մասին: Լայնամասշտաբ պատերազմը հնարավոր է դարձել հենց այն պատճառով, որ փլուզվել է Ադրբեջան պետությունը: Հակառակ պարագայում այն չէր վերածվի Թուրքիայի ահաբեկչական ճամբարի:




Քոչարյանի զոհերը

Ադրբեջան պետության փուզման մասին է խոսում եւ այն, որ արդեն երկրորդ անգամ հայտարարելով հրադադարի մասին, Բաքուն չի պահպաում այն, որովհետեւ թույլ չի տալիս Թուրքիան: Այդ պատերազմը մեկ մարդու իշխանության եւ անվտանգության վախի վրա կառուցված մեկ այլ պետության աշխարհքաղաքական շանտաժ է: Թուրքիան վերացրել է Ադրբեջան պետությունը, պարզապես այն փլուզվել է ոչ այնպես, ինչպես հնարավոր է պատկերացնում




էին շատերը, այսինքն՝ ներսից՝ ժողովրդական հուզումներ, ազգային փոքրամասնությունների իրավա-քաղաքական ընդվզումներ եւ այլն: Բայց դա կարող է լինել փլուզման հաջորդ փուլը: Իհարկե, կարող է նաեւ չլինել: Այդ հաջորդ փուլն արդեն կախված է նրանից, թե ինչպես կավարտվի առաջինը, կամ ինչպես կընթանա այն: Բանն այն է, որ պատերազմի աշխարհքաղաքական շերտավորման շղթայում պայքարը ներառում է նաեւ հենց Ադրբեջանի ապագան:

Դրա համար են անգամ Թուրքիայի ներկրած ահաբեկիչները: Պարզ չէ, թե ինչ կամ որն է լինելու այդ ապագան, ինչ ձեւով եւ բովանդակությամբ է շարունակելու գոյությունը Ադրբեջանը, ուժերի ինչպիսի հարաբերակցություն է լինելու դրա տարածքում: Պատերազմում գործնականում դրված է ոչ թե Ադրբեջանի փլուզման, այլ փլուզումից հետո Ադբեջանի ձեւաչափի հարցը:


Lragir.am writes. Since the unleashing of the terrorist war against Artsakh, there have been frequent assessments that in order to stop the war, not only military struggle and punitive actions of the armed forces are needed, but also steps to overthrow the Azerbaijani state, which is nothing but an artificial state. The whole point, however, is that the war itself is evidence of the collapse of the Azerbaijani state, of its non-existence. Large-scale war became possible precisely because of the collapse of the state of Azerbaijan. Otherwise, it would not have turned into a terrorist camp in Turkey. Azerbaijan speaks of the collapse of


the state and the fact that by announcing a ceasefire for the second time, Baku does not maintain it because Turkey does not allow it. That war is a geopolitical blackmail of another state based on one man’s power and fear of security. Turkey has abolished the state of Azerbaijan, it just collapsed not as

many people imagined, that is, from within, popular unrest, legal and political uprisings of national minorities, and so on. But that could be the next step in the collapse. Of course, it may not be. That next stage already depends on how the first one ends or how it goes. The point is that the struggle in the chain of geopolitical stratification of the war includes the future o

Сообщение Ադրբեջանը որպես պետություն փլուզվել է появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->