>

Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝


Հիացած եմ դպրոցի տնօրենի պահվածքով, կամքով ու դուխով (արդեն շա՜տ տանջված այս բառը տեղին ա օգտագործել հենց այս տնօրենի դեպքում):







Քոչարյանի զոհերը

Նախ՝՝ նա շատ ճիշտ հարց էր բարձրացրել, որը մասնագիտորեն ու մանրակրկիտ շարադրեց։ Պետք էր ուղղակի շնորհակալություն հայտնել ու նորմալ, նախարարին հարիր պատասխանել։

Բայց ո՞նց կլինի… Նախ՝ պետք էր ինքնահաստատվել, հետո՝ փորձել դիմացինին «կզցնել», հետո՝ ստորացնել ու դրանից կայֆ ստանալ: Ու հեչ կարևոր չէ, որ այդ տնօրենն իր ենթակայության տակ ունի մի քանի տասնյակ ուսուցիչներ ու մի քանի հարյուր աշակերտ: Նրա տարիների վաստակը մի քանի րոպեի ընթացքում կարող էր հողին հավասարվել, և անգլերեն չիմանալու պարագայում նա կարող էր դառնալ լիքը կիսագրագետների թիրախ ու ծաղրուծանակի առարկա:


Եվ, ի վերջո, դիմացինը կին էր ու մանկավարժ:


Ուղղակի կյանքում երբեմն լինում են հաճելի դեպքեր, երբ նմանների սրած բիզն իրենց հետևն ա մտնում: Հուսամ՝ պարոնը հետևություններ անելու առիթ կունենա, հակառակ դեպքում տխուր հետևանքներն անխուսափելի են…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100001705831646

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->