>

Պետք է պայքարենք անմնացորդ, անսասան մեր ժողովրդի իրավունքների համար՝ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




Քոչարյանի զոհերը

«Պետք է զենք վերցնել ու կռվել, նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին ու այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է, որ մենք, ի վերջո, կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման», — ասաց նա։




Վարչապետը հայտարարեց՝ առանց Արցախի չկա Հայաստան։

Նա ՀՀ բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին կոչ արեց ձևավորել կամավորական ջոկատներ, որոնք կիրականցնեն ժողովրդի իրավուքնի պաշտպանության գործն ու այդ ջոկատները պետք է դրվեն գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ։


«Նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում, ինչ-որ նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից», — ասաց Փաշինյանը։


Վարչապետն ասաց՝ պետք է կանգնել հերոսաբար կռված ու զոհված տղաների տեղը։

«Ո՞վ, ո՞վ պետք է կանգնի՝ մենք բոլորս, դու ես հենց այն մարդը, որ այսօր պետք է վեր կենա ու զենք վերցնի, գնա՛ հերոս տղերքի կողքը կանգնի ու կռի այն հաղթանակը, որը մեր նպատակն է։ Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը», — ասաց Փաշինյանը։

Վարչապետը կուսակցություններին, ՀԿ-ներին նույնպես կոչ արեց ձևավորել ջոկատներ։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->