>

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ներկայացրել է աարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ուղերձները․

– Առանց Արցախի չկա Հայաստան և, հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Իսկ դա այսօր նշանակում է զենք վերցնել եւ կռվել հանուն այդ իրավունքների:




Քոչարյանի զոհերը

– Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում: Չկա միջանկյալ տարբերակ: Կա հաղթանակ, եւ կա պարտություն: Եվ հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը:




– Տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական կառավարման մարմիններ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ՝ բոլորը պետք է ձեւավորեն ինքնապաշտպանական ջոկատներ եւ բոլոր այդ ջոկատները պետք է գործեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո:

– Ադրբեջանն այսօր ասում է, որ որեւէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայից, համաձայն չէ:


– Այո, Ադրբեջանի ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում:

– Շատ բարձր եմ գնահատում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը. մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից:

– Ուզում եմ, որ մենք բոլորս մեր հոգում եւ մտքում ուժեղացնենք, կառուցենք, կոփենք հաղթանակի կամքը եւ հաղթանակի ոգին: Ես սա համարում եմ շրջադարձային պահ, որովհետեւ մենք ցեղասպանություն տեսած եւ ապրած ժողովուրդ ենք:


– Մեր առաջին ազատամարտի հերոսները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը, նայում են մեզ: Եվ մենք պետք է նայենք իրենց ու իրենց աչքերի մեջ ու մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնել նրանցից: Որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ: Հիմա եկել է մեր ժամը՝ հայրենիքին տալ ամեն ինչ եւ չխնայել ոչինչ:

– Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, մենք չենք ընկրկի, մենք չենք կոտրվի: Մեզ հնարավոր չէ հաղթել: Եվ մենք կհաղթենք: Այդ հաղթանակը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->