loading...

Սոնա Ռուբենյանի մայրը բանաստեղծություն է նվիրել հանրահավաքից հայտնի դարձած տատիկին

Երգչուհի Սոնա Ռուբենյանի մայրը բանաստեղծություն է նվիրել հանրահավաքից հայտնի դարձած  տատիկին:



loading...



Քո աչքե՜րը…
Ախ տեսել են նրանք այնքա՜ն՝
Առճակատվող չար ու բարի…
Նրանց անփայլ հիշողության եզրագծում՝
Թաքնված է բեռը դարի։

Դեմքիդ ամեն խորշոմի տակ
Սքողված է սերը ջահել քո օրերի,
Սերը ծնած զավակների ու թոռների,
Բերկրանքը քո՝ դառը դատած աշխատանքի,
Վաստակը քո՝հանուն հողի, հայրենիքի։

Նվազել է ու մարել է ուժը դալար քո ձեռքերի,
Բայց կանչը քո հպարտ գենի,
Քեզ բերել է ու խառնել է այս ամբոխին ջահելների։
Դու պարում ես ու ցնծում ես անուրջներում ապագայի…
Դու՛ ես այսօր իմ հերոսը՝
Քո աչքերով ՝այդքա՜ն բարի:

Հեղ՝. Արմինե Սարգսյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments

Կորոնավիրուսի տարածման Հայաստանյան վիճակագրությանը կարող եք հետևել այս կայքում՝ ԱՅՍՏԵՂ

loading...