>

1. Ոչ ոք ի ծնե չի ատում այլ մարդու` նրա մաշկի գույնի, ծագման կամ կրոնի պատճառով: Մարդիկ սովորում են ատել, և եթե նրանք կարող են սովորել ատել, նրանց կարելի է սովորեցնել նաև սիրել:

2. Ազատ լինելու համար բավական չէ ձերբազատվել քեզ կաշկանդող շղթաներից, պետք է այնպես ապրել, որ քո կյանքով ամրապնդես մյուսների ազատությունը:

3. Եթե ցանկանում ես հաշտություն կնքել թշնամուդ հետ` պետք է նրա հետ համագործակցես: Այդ ժամանակ նա կդառնա քո գործընկերը:




Քոչարյանի զոհերը

4. Խիզախությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ դրա հաղթահարումը, ուստի խիզախ մարդը նա չէ, ով չի վախենում, այլ նա է, ով հաղթահարում է իր վախը:




5. Կրթությունն ամենահզոր զենքն է, որ կարող է կիրառվել աշխարհը փոխելու համար:

6. Գերագույն փառքի հասնում են ոչ թե երբեք չսայթաքելու, այլ ամեն սայթաքումից հետո բարձրանալու շնորհիվ:

7. Դեպի ազատություն տանող ճանապարհը հարթ չէ. մեզանից շատերը մեր երազանքներն իրականացնելու համար ստիպված կլինեն բազմիցս անցնել մահվան խավարչտին արահետներով:


8. Երբ մարդուն զրկում են իր երազած կյանքով ապրելու իրավունքից, նրան այլ ելք չի մնում, քան օրինազանց դառնալը:

9. Սխրագործությունները անիրագործելի են թվում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն կատարվել:

10. Երբ բանտից դուրս էի գալիս այն դարպասով, որն ինձ դեպի ազատություն էր տանում, ես գիտակցեցի, որ եթե բանտում չթողնեմ իմ ողջ դառնությունն ու ատելությունը, ես այդպես էլ բանտարկյալ կմնամ` անգամ ազատության մեջ:

11. Նախ և առաջ պետք է ազնիվ լինես ինքդ քեզ հետ: Անհնար է որևէ  ազդեցություն գործել հասարակության վրա, եթե չես կարողանում փոխել ինքդ քեզ:


12. Անհնար է ազգի մասին հավաստի պատկերացում կազմել` առանց այդ ազգի բանտերն այցելելու: Ազգի մասին դատելիս հաշվի առեք ոչ թե այն, թե ինչպես են վերաբերվում այդ ազգի ամենաբարձր խավի քաղաքացիների հետ, այլ ամենացածր խավի քաղաքացիների հետ:

13. Ցանկացած մարդ կամ կառույց, որ փորձում է գողանալ իմ արժանապատվությունը, դատապարտված է պարտության:

14. Ոչ մի երկիր չի կարող զարգանալ, եթե նրա քաղաքացիները կրթված չեն:

15. Մի անհատը չի կարող ազատագրել երկիրը: Երկիրը ազատագրում են հավաքականորեն գործելով:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->