>

Պատկերացրեք՝ արևային Օդեսայում եք․․․

Հրեա մայրը 6-ամյա որդուն դպրոց է տանում։ Թեստավորման ժամանակ տղային հարցնում են՝ քանի՞ տարվա եղանակ գիտի։




Քոչարյանի զոհերը

Երեխան մտքի մեջ է ընկնում (ըստ երևույթին, հաշվում է) և վստահ ձայնով արտաբերում․




-Վե՛ց։

Ուսուցչուհին նրբանկատորեն ակնարկում է․

-Մի անգամ էլ մտածիր, փոքրիկ։


Երեխան դարձյալ փոքր-ինչ մտորելուց հետո պատասխանում է․

-Վե՛ց։ Ազնիվ խոսք՝ ուրիշ էլ չեմ հիշում․․․


Մայրը սկսում է շիկնել։ Ուսուցչուհին երկիմաստ նայում է երեխայի մորը,  իսկ հետո խնդրում, որ մայր ու որդի սպասեն դպրոցի նախասրահում՝ մինչև ուսուցչական կոլեգիան կորոշի երեխայի՝ դպրոց ընդունվել-չընդունվելու հարցը։

Նախասրահում մայրը՝ վրդովված․

-Հը, Իզեչկա, բացատրիր՝ տեսնեմ․․․

-Հասկանո՞ւմ ես,- արցունքների միջից ասում է երեխան,- Չայկովսկու, Հայդնի, Պյացոլլայի, Վիվալդիի, Գլազունովի ու Լուսյեի «Տարվա եղանակներ»-ից բացի ուրիշը չեմ հիշում։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->